ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները հանդիպել են ադրբեջանցի զինվորականների հետ
Ադրբեջան կատարած այցի ընթացքում Եվրոպայում ՆԱՏՕ-ի Դաշնակից ուժերի Գերագույն շտաբի պետի տեղակալ, Գործընկերության տնօրինության ղեկավար Բրյուսդալ Գյունշտեյնի գլխավորած պատվիրակությունն այցելել է զինվորականներին:
Ըստ Ադրբեջանի ՊՆ-ի՝ ՆԱՏՕ-ի պատվիրակությունը նախ այցելել է Հեյդար Ալիևի Ռազմական ինստիտուտ, որտեղ ճեպազրույց է տրվել ուսումնական հաստատության գործունեության, կրթական ծրագրերի և միջազգային համագործակցության ոլորտում կատարվող աշխատանքների մասին։
Պատվիրակությունը դիտել է ադրբեջանական զինծառայողների և ՆԱՏՕ-ի համատեղ վարժանքներին: