ԵԱՀԿ-ն հայտարարել է, որ պատրաստ է օգնել Բաքվին և Երևանին խաղաղ գործընթացում
ԵԱՀԿ-ն ուշադիր հետևում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին և պատրաստակամություն է հայտնում ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն։
Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Քեյթ Ֆերոնը։
«Մենք ուշադիր հետևում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին և պատրաստ ենք մեր ներդրումն ունենալ կողմերի խնդրանքով», - նշել է նա։