Սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր ամիսներին տաքսիները 23 մլն ՀԴՄ-են գեներացրել. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
«Ներկայացվող որոշման նախագծով առաջարկվում է Համայնքների կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման նպատակով մարզպետարանների աշխատակազմերին 3 մլրդ 845 մլն դրամ հատկացնել»,-կառավարության նիստում հայտնեց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։
Նա նշեց, որ այդ գումարով համաֆինանսավարվելու է 30 համայնքի 50 ծրագիր՝ թվարկելով դրանք. Արարատի մարզին՝ 336.5 մլն դրամ, Արմավիրի մարզին՝ 395.7 մլն դրամ, Գեղարքունիքի մարզին՝ 1 մլրդ 174 մլն դրամ, Լոռու մարզին՝ 167.9 մլն դրամ, Կոտային՝ 699.3 մլն դրամ, Շիրակի մարզին՝ 169.6մլն դրամ, Սյունքի մարզին՝ 690 մլն դրամ, տավուշի մարզին 212.2 մլն դրամ։
Նախարարը նաև տեղեկացրեց, որ համայնքների ծրագրերին պետական բյուջեից համաֆինանսավորումը տարվա ընթացքում հասել է 25.8 մլրդ դրամ։
Նիկոլ Փաշինյանն էլ հատուկ թվարկեց 50-ից ավել ծրագրերը և տեղեկացրեց, որ սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր ամիսներին տաքսի ծառայություններ մատուցողները 23 մլն ՀԴՄ-են գեներացրել և 27 մլն դրամի մուտքեր են ապահովել։