Լևո՛ն ջան, կասե՞ք՝ ինչքան փող ունեք. Ացախի՞ց էիք բերել Ալեն Սիմոնյանի ելույթի ընթացքում խորհրդարանում իրավիճակը լարվեց (տեսանյութ)
Երբ կոռուպցիայից ու մարդ սպանելուց են խոսում, էս կտորը պետք է դուրս գա և ձև անի, որ ինքը որևիցե կապ չունի այս քննարկվող թեմայի հետ և ձև անի, որ չի լսում. ԱԺ ամբիոնից հայտարարեց ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը՝ մատնացույց անելով ԱԺ ընդդիմդիր խմբակցությանը։
«Մարդիկ ախր հիշում են այդ ամենի մասին, երեկ չեն եկել ՀՀ, ամենակոռումպացված թեմաների շուրջ մեղադրանքներ ունեցող խմբակցությունն եք»,-ասաց նա։
«Լևո՛ն ջան, կասե՞ք՝ ինչքան փող ունեք, պարո՛ն Քոչարյան, կասե՞ք՝ ինչքան գումարի է տիրապետում Քոչարյանների ընտանիքը՝ մոտավորապես... Ացախի՞ց էիք բերել այդ գումարները»,-ասաց նա։
Լևոն Քոչարյանը տեղից արձագանքեց, որը լսելի չէր։
««Դու»-ով հետս մի խոսեք»,-արձագանքեց Ալեն Սիմոնյանը՝ պնդելով, որ նրանք «Հայաստան խոպան էին եկել»։
Իրավիճակը խորհրդարանում լարվեց։
«Պարո՛ն Մանուկյան, հանգի՛ստ»,- դիտողություն արեց նիստը վարող Հակոբ Արշակյանը։