Ֆրանսիայի խորհրդարանն անվստահություն է հայտնել կառավարությանը
Ֆրանսիայի Ազգային ժողովը կողմ է քվեարկել Միշել Բարնիեի կառավարությանն անվստահություն հայտնելու բանաձեւին։
Նախարարների կաբինետին անվստահություն հայտնելու քվեարկությանը աջակցել է 331 պատգամավոր։
«Ֆրանսիայի Սահմանադրության համաձայն՝ Միշել Բարնիեն պետք է հրաժարական ներկայացնի հանրապետության նախագահին», - ասել է Ազգային ժողովի նախագահ Յաել Բրոն-Պիվեն։
Անվստահություն հայտնելու համար անհրաժեշտ էր 577 պատգամավորներից առնվազն 289-ի ձայները։
Կառավարությունը հրաժարական տվեց 1962 թվականից ի վեր առաջին անգամ։