ՌԴ և ԱՄՆ զինված ուժերի գլխավոր շտաբների պետերը հեռախոսազրույց են ունեցել
ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը և ԱՄՆ ԶՈՒ ԳՇ պետերի կոմիտեի նախագահ Չարլզ Բրաունը հեռախոսազրույց են ունեցել:
Այս մասին հայտնել է New York Times-ը։
Զրույցի ընթացքում քննարկել են անվտանգությանը վերաբերող մի շարք հարցեր՝ ներառյալ Ուկրաինայի հակամարտությունը։
Բրաունի խոսնակի խոսքով՝ կողմերը քննարկել են գլոբալ ու տարածաշրջանային անվտանգության մի շարք հարցեր, այդ թվում՝ Ուկրաինայում շարունակվող հակամարտությունը։