Ռուսական ռազմանավը Բալթիկ ծովում խոցել է գերմանական ուղղաթիռ
Բալթիկ ծովում ռուսական նավի անձնակազմը ազդանշանային զինամթերքից կրակ է բացել Բունդեսվերի ուղղաթիռի ուղղությամբ:
Այս մասին գրում է DPA-ն։
Գործակալությունը պարզաբանում է, որ միջադեպի մասին Բրյուսելում ՆԱՏՕ-ի հանդիպման շրջանակում նշել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը՝ չհայտնելով մանրամասներ։
Նրա խոսքով՝ ուղղաթիռը հետախուզական թռիչք էր կատարում։