ԻՀՊԿ-ն հարվածներ է հասցրել Հորդանանում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
Իրանի դատարանն ընդդեմ Ծառուկյանի բերված հայցը մերժել է. ՀՀ քննիչները Իրանի դատավորից ավելի «իրանցի՞» են
Ինչ ունեցվածք է կուտակել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը իշխանության գալուց 8 տարի անց . «Ժողովուրդ»ԱՄՆ ուժերը հարվածել են Իրանի հրամանատարական կենտրոններինԻ՞նչպես է համակարգվելու հաշմանդամություն ունեցող մարդկանց համար կենտրոնների գործունեությունը. «Փաստ» 2026 թվականը կիսվել է` նորոգումը չի էլ սկսվել. «Հրապարակ»Երևանում կասեցվել է «Նյու Յորք» բարի գործունեությունըԳիշերը ՌԴ զինված ուժերը հարձակվել են Կիևի վրա. 2 մարդ զոհվել է, վեցը՝ վիրավորվելՄարտի 1-ի գործով անցնող ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյաները փաստացի փակուղու առաջ են կանգնել. «Ժողովուրդ»Արդար պայքարի իմիտացիա՝ ՔՊ վարչությունում. «Հրապարակ»Ֆինանսների նախարարն ու իր կինը մասնավոր ինքնաթիռով Լոնդոն են մեկնել՝ նվեր ինչի՞ դիմաց. «Ժողովուրդ»Ով է ԹՐԻՓՓ նախագիծը ղեկավարող Սոկոլովը. «Հրապարակ»Իշխանության ռեպրեսիաները հասել են արդյունաբերական մասշտաբների. «Փաստ»
Առեղծվածային դեպք Երևանում. Շենքի բակում հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը
Ովքեր են ինքնաբացարկի դիմում ներկայացրել և ովքեր դեռ կներկայացնեն «Ուժեղ Հայաստան»-ում. «Հրապարակ»Ստեփանավանի քաղաքապետը տունը կառուցելուց հետո հյուրանոց է սարքում. «Ժողովուրդ»Իշխանությունը նախապատրաստվում է նոր ընտրությունների. «Հրապարակ»«Սպասում ենք՝ տեսնենք՝ կառավարությունը կա՞…». «Փաստ» Իրաքում կոռուպցիայի գործով պաշտոնյաներից առգրավվել է ավելի քան 375 կգ ոսկիԳերմանական զենքի արտահանման հիմնական երկիրը 2026 թվականին Ուկրաինան է«Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն»․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջումԱնգլիա-Արգենտինա․ պատմական հակամարտության ֆոնին՝ աշխարհի առաջնության վճռական կիսաեզրափակիչԵՄ-ն Ուկրաինայի համար ԱԹՍ-ների ձեռքբերման նպատակով ևս 1 միլիարդ եվրո կհատկացնիԱսկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը արդարացվել էՍտեփանավանում մեքենաներ են բախվել․ վիրավոր կաՄիացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել ՌԴ երկու քաղաքացու և մեկ ռուսական ընկերության նկատմամբԱդրբեջանը հայտնել է, որ կես տարում 17,1 միլիոն դոլարի ապրանք է արտահանել ՀայաստանԻրանի վրա ԱՄՆ-ի նոր հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 35-իՆերկայացվել է աշխարհի լավագույն խոհանոցների վարկանիշը. որ տեղում է ՀայաստանըՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայի երկու նավահանգիստներում հարվածների մասինԱրագածոտնի թեմը հրավիրում է միասնական ժամերգությանԻրանում երկրաշարժ է տեղի ունեցել Մրայն Սպետը նշանակվել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության փոխդեսպան Հռոմում ավարտվել են Լիբանան-Իսրայել բանակցությունները․ կողմերը առաջընթաց են արձանագրել ՄԱԿ-ի ֆորումում ներկայացվել են Հայաստանի կայուն զարգացման առաջնահերթությունները Առեղծվածային դեպք Երևանում․ հյուրանոցում օտարերկրացու մարմին է հայտնաբերվել Նյու Յորքում ԱԳՆ-ն ներկայացրել է ՀՀ մոտեցումները մոլորակային եռակի ճգնաժամի հաղթահարման վերաբերյալ Ձերբակալվել են սպանության և սպանության փորձի մեղադրանքով հետախուզվող երկու տղամարդ Մոսկվան սպասում է Երևանի և Բաքվի համաձայնությանը՝ «3+3» հարթակի հաջորդ հանդիպման վայրի շուրջ Թուրքական բեռնատար նավ է խորտակվել Իրանի ափերի մոտ՝ Հորմուզի շրջանում ՀՀ-ի դեմ հնչող մեղադրանքների ներքո շարունակում են դատել Բաքվի բանտերում գտնվող հայերին․ Աբրահամյան «Հրապարակում ենք բացառիկ նշանակություն ունեցող փաստաթղթեր». Գագիկ Ծառուկյանի փաստաբաններ ԱՄՆ-ն 2,2 մլրդ դոլար կծախսի նոր դեսանտային նավերի կառուցման վրաՀայաստանը մասնակցում է ՄԱԿ-ի բազմակողմ համակարգի բարեփոխումների գործընթացինՀԱՊԿ-ը ներկայացրել է ահաբեկչության և զենքի ապօրինի շրջանառության դեմ պայքարի արդյունքներըՀայաստանն ու Հունաստանը քննարկել են տուրիզմի ոլորտում համագործակցությունը խորացնելու հնարավորությունՇատվան գյուղի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավորՆարեկացի արվեստի միությունում տեղի ունեցացավ ՀՀ անկախության պայքարի հիմնադիր, նկարիչ Հայկազ Խաչատրյանի կտավների՝«Հայկազ Խաչատրյան՝ անկախական նկարիչը» խորագրով ցուցահանդեսըՎրաստանում ավարտվել է դեպի Լարս տանող նոր թունելի 5 կամուրջներից մեկի շինարարությունըՀՀ ԱԳ նախարարի տեղակալը և ՄԱԿ-ի հատուկ խորհրդականը քննարկել են համագործակցության ընդլայնումը
Մամուլ

Օգոստոսից սկսվել են հետապնդումները. եղբորս փորձում են կալանքի տանել, մեր ընտանեկան բիզնեսն են կասեցրել․ Գևորգ Փարսյան

«Հրապարակը» զրուցել է Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանի հետ։

- Տեղեկություններ են պտտվում, թե իշխանությունները փորձում են Ձեր ընտանիքին պատկանող բիզնեսների գործունեությունը խոչընդոտել։ Ի՞նչ է կատարվում։

- Իրականում կատարվում է հետեւյալը. օգոստոսից սկսած՝ մի շարք քրեական վարույթներ են նախաձեռնվել իմ ընտանիքին պատկանող մի շարք բիզնեսների մասով։ Վարույթը նախաձեռնվել էր «Կապանի նորոգշին» ՍՊԸ-ի նկատմամբ, եթե չեմ սխալվում՝ ապօրինի ընդերքօգտագործման հոդվածով, ինչի հետեւանքով «Կապանի նորոգշին» ՍՊԸ-ի քարի ջարդման արտադրամասի գործունեությունը կասեցվել էր, քանի որ կապարակնքվել են նույնիսկ քարի ջարդման սարքավորումները, այսինքն` «դռոբիլկաները»: Սեպտեմբերից սկսած մինչ այսօր նույն վիճակն է՝ կապարակնքված են սարքավորումները: Երկրորդ քրեական վարույթը, որ նախաձեռնվել է օգոստոս ամսին, «Գրիգ բիզնես» ՍՊԸ-ի հետ է կապված։ Դա նույնպես իմ ընտանիքին պատկանող կազմակերպություններից է, եւ դրա հետ կապված՝ մոտ երկու շաբաթ առաջ տեղի ունեցան խուզարկություններ, առգրավումներ, կապարակնքվեց բենզալցակայանը, եւ ներկա դրությամբ իմ ընտանիքին պատկանող գազալցակայանի գործունեությունը եւս փաստացի կասեցված է:

- Ձեր ընտանիքին պատկանող ընկերությունների գործունեության կասեցումն ինչո՞վ է պայմանավորված` իսկապե՞ս խնդիրներ կան, թե՞ Ձեր՝ համայնքապետի գործունեությամբ է դա պայմանավորված:

- Կարծում եմ՝ այս ամենը կոնկրետ իմ անձի շուրջ տեղի ունեցող իրադարձություններ են եւ կապված են իմ գործունեության հետ: Չեմ կարծում, որ սա կապ ունի բիզնես գործունեության հետ, որովհետեւ նույն՝ «Նորոգշինի» պարագայում, «Նորոգշինն» այն եզակի կազմակերպություններից է Կապանում, որն ունի ընդերքօգտագործման թույլտվություն եւ այդ թույլտվությունը վաղուց ունի: «Նորոգշինն» արդեն մեկ տասնյակ տարուց ավելի հանդիսանում է խոշոր հարկ վճարող` շինարարության ոլորտում: Նույնը վերաբերում է նաեւ «Գրիգ բիզնես» ՍՊԸ-ին՝ նույն պատճառով է կասեցվել գործունեությունը:

- Ինչո՞ւ է իշխանությունը որոշել նման քայլերի դիմել, նպատակը ո՞րն է:

- Այստեղ հատկանշականն այն է, որ այդ ամենը՝ քրեական վարույթների շարքը, օգոստոսին է նախաձեռնվել:

- Ձեր կրտսեր եղբորն էլ էին այդ ժամանակ ձերբակալել:

- Այո, փոքր եղբորս հետ կապված գործընթացներ կային՝ բուհի հետ էր կապված: Օգոստոս ամսին եւս մեկ քրեական վարույթ նախաձեռնվել էր արդեն համայնքապետարանի հետ կապված` փաստաթղթեր են առգրավվել: Մի շարք գործընթացներ: Այս ամենի սկիզբը դրվել է օգոստոս ամսին՝ իրար հետեւից:

- Իշխող քաղաքական ուժը փորձում է Կապանում Ձեզ փոխարինող թեկնածո՞ւ գտնել. հայտնի է, որ այն համայնքներում, որտեղ չեն կարողացել իշխանությունն ընտրություններով վերցնել, հիմա դա են փորձում անել` տարբեր անօրինական մեթոդներով:

- Այո, տեսնում ենք տարբեր համայնքներում նման գործընթացներ: Կապանում ՏԻՄ ընտրությունները լինելու են 2026 թվականին՝ խորհրդարանական ընտրություններից հետո: Հնարավոր է, որ նման պրոցեսներ լինեն, որովհետեւ, ինչպես նկատում ենք, երկրում պրոցեսներ են տեղի ունենում՝ Ազգային ժողովի ընտրություններին պատրաստվելու հետ կապված: 2026 թ. ՏԻՄ ընտրությունների հետ կապված՝ Կապանում նման պրոցեսներ չեմ բացառում՝ հնարավոր է:

- Այսինքն՝ իշխանությունը նաեւ Կապանո՞ւմ է պատրաստվում 2026-ի ընտրություններին:

- Հնարավոր է, դրա հետ կապված շատ բան չեմ կարող ասել, բայց չեմ էլ բացառում:

- Ուրիշ ի՞նչ քայլերի կարող է գնալ իշխանությունը:

- Դժվար է ասել, բայց այս մթնոլորտը, որ գոյություն ունի՝ անարդարության մթնոլորտը, չեմ կարող ինչ-որ բան բացառել:

- Նախորդ ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին Կապանի բնակիչների տրամադրվածությունը, Ձեր դիտարկումներով՝ այդ իմաստով որեւէ փոփոխություն կա՞:

- Այդ հարցի հասցեատերը ես չեմ, պետք է հարցնել կապանցիներին, բայց, իմ դիտարկումներով, կարծես թե փոփոխություն չկա:

- Ձեր փոքր եղբոր կալանավորման մասով ի՞նչ կասեք, նրան մեղադրեցին դասերին չհաճախելու համար, դա նույնպե՞ս դիտարկում եք որպես ճնշում անձամբ Ձեզ վրա:

- Այս հարցով, իհարկե, չէի ուզենա կոնկրետ քաղաքական ենթատեքստ տեսնել՝ փոքր եղբորս հետ կապված, բայց որ գործն աբսուրդ է, դա միանշանակ է, քանի որ անընդհատ փորձում են փոքր եղբորս տանել կալանքի, որովհետեւ առաջին ատյանի դատարան տարան գործը, հետո՝ վերաքննիչ, հիմա էլ՝ վճռաբեկ: Բայց որ մտածում ես, թե մեղադրանքն ինչի համար են առաջադրել… իսկապես աբսուրդ է՝ դասերին չհաճախելու եւ բուհի լսարաններից մեկի վերանորոգմանը մասնակցելու համար: Եվ այդ ամենը փորձում են դիտարկել որպես կաշառք տալ։ Աբսուրդ է, այսինքն՝ արդեն հասել ենք այն աստիճանի, որ բարի կամքի դրսեւորումը ներկայացվում է որպես կաշառք տալ:

- Նաեւ լուրեր էին պտտվում, թե Դուք փորձում եք Ձեր հավանական օպոնենտների բիզնեսների գործունեությանը խոչընդոտել:

- Չի կարող նման բան լինել, ընդհակառակը՝ համայնքի կայուն զարգացման ուղղությամբ մենք հստակ քաղաքականություն ենք իրականացնում, եւ այդ պրոցեսներում նաեւ մեր հիմնական խնդիրների շարքում է ձեռնարկատիրական գործունեության խթանումը: Բացի այդ, մենք նաեւ հստակ քայլեր ենք իրականացնում մեր տեղի տնտեսության դիվերսիֆիկացիայի մասով, եւ այս առումով այն ամենը, ինչը որ դրան հակառակ է ասվում, չի կարող իրականություն լինել: Եթե մենք մի պարագայում մտածում ենք համայնքի կայուն զարգացման մասին, չի կարող նման բան լինել, որ մենք ինչ-որ բիզնեսի խոչընդոտենք: Հակառակը` մենք քաղաքականություն ենք իրականացնում, որի արդյունքում սոցիալական խնդիրներ ենք լուծում, նոր աշխատատեղեր են բացվում եւ այլն, եւ այլն:

- Այսինքն՝ Կապանի ներսում լարվածություն եւ հակազդեցության պրոցեսներ չկան, եւ այդ միջամտություններն ավելի շատ դրսի՞ց են՝ պայմանական ասած:

- Ոչ, կարծում եմ՝ Կապանում շատ բարիդրացիական մթնոլորտ է՝ առանց որեւէ խնդիրների: Այո, եթե դրսից չմիջամտեն, մեզ մոտ այդպես՝ բարիդրացիական էլ կշարունակվի: Սակայն, եթե դրսից միջամտում են, բնականաբար, լարվածություն է առաջանում: