Թբիլիսիում հանրահավաքն առաջին անգամ անցել է խաղաղ ու առանց բախումների
Թբիլիսիում հակակառավարական ցույցի մասնակիցներն ինքնակամ լքել են խորհրդարանի դիմացի հրապարակը։
Հազարավոր մարդիկ լքել են խորհրդարանի դիմացի հրապարակը և Ռուսթավելի պողոտայով քայլել դեպի օպերայի շենք:
Մարդիկ տաքանալու համար կրակ են վառել, սակայն բարիկադներ չեն տեղադրվել:
Մի քանի հարյուր մարդ մնացել է հենց խորհրդարանից դուրս։ Այնտեղ նույնպես վիճակը կայուն է եղել: Ժամանակ առ ժամանակ ցուցարարները երկխոսել են ոստիկանների հետ։ Սադրանքներ չեն եղել, իրավապահները հատուկ միջոցներ չեն կիրառել ցուցարարների նկատմամբ։