Ներկայացվել է տարածաշրջանային կապակցվածության և առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հարցերըԴանիելյան․ «Խաչքարերը կմնան, իսկ դուք պատմության մեջ կհիշվեք որպես թշնամուն ծառայած իշխանություն»Կալլաս․ ԵՄ-ն մտադիր չէ վերանայել Եվրոպայի անվտանգության գործող համակարգըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԱդրբեջանում ինտերնետ հասանելիությունն ու գաջեթները կհաշվառենՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Քննարկման առարկա դարձավ նաև Հայաստանի ներքին կացությունը»․ Արամ Վեհափառ«Բարսելոնայի» հետ նոր պայմանագիր է կնքելՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱրցախի իշխանությունները ողջունել են համազգային միավորման նախաձեռնությունը․ ԻսկանդարյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակԶելենսկի․ Ուկրաինան կշարունակի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինThe Telegraph․ Իրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելՀայտնի վրացի ճարտարապետը Հայաստանի համար յուրօրինակ գինեգործարան է նախագծելՀայաստանը կհյուրընկալի ՍԾՏՀ ԽՎ-ի սոցիալական և հումանիտար քաղաքականության հարցերի հանձնաժողովի նիստըԱրագածոտնի մարզում 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և մահացել էԱՄՆ-ն և Իրանը մոտենում են հակամարտությունը դադարեցնելու շուրջ բանակցություններում առաջընթացինԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՈրքան են կազմում միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներդրումները Հայաստանի տնտեսությունումՌԴ պաշտպանության նախարարությունում ստեղծվել են ԶՈւ թիկունքի և սպառազինության պետերի պաշտոններՀասարակության կորուստ. ո՞վ ենք մենքԵվրոպան համակել է ռումբերի մասին հաղորդումների ալիքըՄինսկում քննարկվել են Եվրասիայում անվտանգության նոր ճարտարապետության ձևավորման հեռանկարներըՔննարկվել է ՔՏՀԱՏՄ թվային բարեփոխումների, տվյալների ապահով փոխանակման մի շարք հարցերՎրաստանի արտարժույթի պահուստները հասել են պատմական առավելագույնիՑուցուլյանը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըԿիպրոսի կրթության նախարարը Մատենադարանում ծանոթացել է հայկական ձեռագրական ժառանգության նմուշներներինԵԱՏՄ-ՄԱԿ․ համագործակցություն տրանսպորտի ոլորտումԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ «խաղաղության մասին»Հայաստանն ու Վրաստանը վերսկսել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքներըՄահացել է ԱՄՆ նախկին սենատոր Ջեյ ՌոքֆելլերըԹրամփը հայտարարել է, որ «անխելքություն» կլինի հրաժարվել ԱԲ-ի օգուտներիցՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱՄՆ պատվիրակության հետ քննարկվել է Հայաստանի աղետների դիմակայունության բարձրացման հարցերըԱռողջապահական ծառայությունների հասանելիության ընդլայնման հաջորդ փուլը կմեկնարկի 2027-ի հունվարիցԻրանը նշել է, որ կարող է հրթիռակոծել Եվրոպան12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՔննարկվել են ՀՀ-ի և Քենիայի աշխատանքի և բարեկեցության ոլորտներում համագործակցության հեռանկարներըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՔասախ գյուղում 31-ամյա տղամարդը մոպեդ է գnղացել (տեսանյութ)Բավարար առաջադիմություն ունեցող որևէ ուսանող պետք է դուրս չմնա բուհից․ Ժաննա ԱնդրեասյանԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվել դատարանՈւկրաինայի հարցով համաձայնագիրը կընդգրկի ամբողջ Եվրոպան. Դոնալդ ԹրամփԲոլորին կողմ եմ, ովքեր դեմ են կեղծվելիք սահմանադրությանը. ԻշխանյանԿԳՄՍՆ-ն նախատեսում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացնել պատմական Արտաշատ մայրաքաղաքի և Սյունիքի ժայռափոր բնակավայրերի հայտերըԱպօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերության կողմից վերականգնվել է պետությանը պատճառված 22.5 մլն դրամի վնասը
Քաղաքականություն

Ոստիկանությանը և ԱԱԾ-ին տրվող գումարներն աճել են, մինչդեռ տնտեսության զարգացման ծախսերը նվազել են. «Լույս» հիմնադրամ

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է 2025թ. ՀՀ պետական բյուջեն։ 

2025թ. պետական բյուջեն ունի որոշակի առանձնահատկություններ, որոնք դրականորեն առանձնացնում են այն նախորդ տարիների բյուջեներից։ Մասնավորապես, բյուջետային ուղերձում ներկայացվել են առաջիկա 3 տարիների մակրոտնտեսական կանխատեսումները, ինչը հնարավորություն է տալիս պատկերացում կազմել տնտեսական զարգացումների մասով կառավարության սպասումների վերաբերյալ։ Բացի այդ, բյուջեն հիմնված է կանխատեսված տնտեսական աճերի, այլ ոչ թե թիրախավորված աճերի վրա, ինչը մեծացնում է բյուջեի իրատեսականությունը՝ հաշվի առնելով կառավարության և այլ անկախ կանխատեսողների ցուցանիշների իրար մոտ լինելը։

Այնուամենայնիվ, նախորդ տարիների նման, բյուջեի հիմքում դրվել է հարկեր/ՀՆԱ հարաբերակցության զգալի բարելավում (շուրջ 0.7 տոկոսային կետի չափով), որի իրագործումն էական դժվարություններ է առաջացնելու՝ մեծացնելով հարկային եկամուտների թերհավաքագրման ռիսկերը: Պատմականորեն ՀՀ-ում հարկեր/ՀՆԱ ցուցանիշը բարելավվել է տարեկան միջինում շուրջ 0.3 տոկոսային կետով, իսկ 2024թ. առաջին ինն ամիսներին հարկեր/ՀՆԱ հարաբերակցության բարելավումն ընդհանրապես բացակայում է։ Այս պայմաններում, 0.7 տոկոսային կետով ՀՆԱ-ի նկատմամբ հարկային եկամուտների աճ պլանավորելն առնվազն ռիսկային է։

Տնտեսական աճի բարձր տեմպեր ապահովող գործոնները աստիճանաբար չեզոքանում են՝ հանգեցնելով աճի տեմպերի դանդաղմանը։ 2024 թվականին, ըստ կառավարության կանխատեսումների, սպասվում է 5.8% տնտեսական աճ, իսկ 2025թ.՝ 5.1%, ինչը նշանակում է, որ և՛ ընթացիկ, և՛ գալիք  տարում տնտեսական աճի տեմպերի դանդաղում է նկատվելու նախորդների համեմատ։ Ավելին, ընթացիկ տարվա տնտեսական աճը հիմնականում ապահովվում է արտաքին և ժամանակավոր գործոնների հաշվին, այնպիսիք, ինչպիսիք են վերաարտահանումը, շինարարության բարձր աճը՝ հիմնված հիպոթեքային վարկերի տոկոսավճարների գծով եկամտային հարկի վերադարձի ծրագրի վրա և այլն։ Այս գործոններն այլևս աճ չեն ապահովի հաջորդ տարի, մինչդեռ տնտեսության արտահանելի հատվածը (հայկական ծագման ապրանքների արտահանում, արդյունաբերություն և այլն) էապես տուժել է վերջին տարիներին։ Այս ամենը ռիսկեր է առաջացնում տնտեսական աճի ավելի արագ դանդաղման մասով, ինչը կնվազեցնի կառավարության առանց այդ էլ սուղ հնարավորությունները։

Կառավարությունը պլանավորել է էականորեն մեծացնել 2025թ. բյուջեի պակասուրդը, ինչի հաշվին աճելու է նաև կառավարության պարտքը։ 2025թ. բյուջեի պակասուրդը կհասնի ՀՆԱ-ի 5.5%-ին, այնուհետև միջնաժամկետում կնվազի՝ հասնելով 3.0%-ի։ Այդչափ պակասուրդի պայմաններում կառավարության պարտքը ՀՆԱ-ի նկատմամբ էականորեն կաճի՝ 2024թ. վերջում սպասվող 49.8%-ից 2025թ. հասնելով 54.3%-ի, իսկ 2027թ.՝ 55.6%-ի։ Ընդ որում, պակասուրդի աճը տեղի է ունենալու հիմնականում ընթացիկ ծախսերի աճի, այդ թվում՝ պարտքի տոկոսավճարների հաշվին, ինչը վտանգի տակ է դնում հետագա տարիներին պարտքի սպասարկման համար անհրաժեշտ տնտեսական հնարավորություններ ստեղծելու հարցը։

2025թ. պետական բյուջեով և՛ եկամուտների գծով, և՛ ծախսերի գծով նախատեսված են բարձր աճեր: 2025թ. եկամուտների գծով կանխատեսվում է շուրջ 9.4%, իսկ ծախսերի գծով՝ 11.9% աճ: Ընդ որում, կապիտալ ծախսերի գծով աճի տեմպը ավելի բարձր է նախատեսվել՝ 14.9%, սակայն վերջինս հիմնականում պայմանավորված է պաշտպանության ոլորտի կապիտալ ծախսերի աճով, իսկ տնտեսական ենթակառուցվածքներին ուղղվող ծախսերի աճը փոքր է։

Պաշտպանության և ներքին անվտանգության ոլորտները 2025թ. լինելու են հանրային ռեսուրսների ծախսման գերակայությունը: Եթե պաշտպանության ոլորտին ուղղվող ծախսերի աճը կարող է հասկանալի լինել առկա արտաքին մարտահրավերների պայմաններում, ապա հասարակական կարգի և անվտանգությանն ուղղվող ծախսերի էական աճը հիմնավորման կարիք ունի: Մասնավորապես, վերջին ուղղությամբ ծախսերը 2024թ. պլանավորվածի համեմատ աճելու են շուրջ 24.1 մլրդ դրամով, որից 20.6 մլրդ դրամը՝ միայն ոստիկանության և ազգային անվտանգության ծախսերի գծով։ Այն դեպքում, երբ գրանցվում են տնտեսական աճի տեմպի դանդաղում, և հետագա տարիներին սպասվում է այդ միտման շարունակություն, տնտեսական հարաբերություններին ուղղվող ծախսերը նվազում են շուրջ 36 մլրդ դրամով (կամ 13.5%-ով)։ Ընդ որում, տնտեսական հարաբերությունների կազմում է ներառված էկոպարեկային ծառայության համար նախատեսված շուրջ 5.7 մլրդ դրամ գումարը։ Հասկանալի է, որ վերջինս այնքան էլ տնտեսական զարգացմանն ուղղվող ծախս չէ, հետևաբար, եթե դա հաշվի չառնենք, ապա տնտեսական հարաբերություններին ուղղվող ծախսերի նվազման չափն ավելի մեծ կլինի։ Ծախսային քաղաքականության այս մոտեցումները բնականաբար խնդրահարույց են, քանի որ նման տնտեսական զարգացմանն ուղղված ծախսերի կրճատումը հետագայում հանգեցնելու է բյուջեի հնարավորությունների կրճատմանը՝ հնարավոր բոլոր բացասական հետևանքներով։