Ալիեւն ընդունել է Չավուշօղլուին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Թուրքիայի ԱԳ նախկին նախարար, Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր և ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում պատվիրակության ղեկավար Մևլութ Չավուշօղլուին։
Այս մասին հայտնել է Ադրբեջանի ղեկավարի մամուլի ծառայությունը։
Նրանց հանդիպման հետ կապված այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն:
Նշվում է, որ հանդիպման օրակարգում քննարկվելու են երկկողմ և տարածաշրջանային հարցեր: