Ներկայացվել է տարածաշրջանային կապակցվածության և առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հարցերըԴանիելյան․ «Խաչքարերը կմնան, իսկ դուք պատմության մեջ կհիշվեք որպես թշնամուն ծառայած իշխանություն»Կալլաս․ ԵՄ-ն մտադիր չէ վերանայել Եվրոպայի անվտանգության գործող համակարգըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԱդրբեջանում ինտերնետ հասանելիությունն ու գաջեթները կհաշվառենՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Քննարկման առարկա դարձավ նաև Հայաստանի ներքին կացությունը»․ Արամ Վեհափառ«Բարսելոնայի» հետ նոր պայմանագիր է կնքելՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱրցախի իշխանությունները ողջունել են համազգային միավորման նախաձեռնությունը․ ԻսկանդարյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակԶելենսկի․ Ուկրաինան կշարունակի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինThe Telegraph․ Իրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելՀայտնի վրացի ճարտարապետը Հայաստանի համար յուրօրինակ գինեգործարան է նախագծելՀայաստանը կհյուրընկալի ՍԾՏՀ ԽՎ-ի սոցիալական և հումանիտար քաղաքականության հարցերի հանձնաժողովի նիստըԱրագածոտնի մարզում 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և մահացել էԱՄՆ-ն և Իրանը մոտենում են հակամարտությունը դադարեցնելու շուրջ բանակցություններում առաջընթացինԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՈրքան են կազմում միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներդրումները Հայաստանի տնտեսությունումՌԴ պաշտպանության նախարարությունում ստեղծվել են ԶՈւ թիկունքի և սպառազինության պետերի պաշտոններՀասարակության կորուստ. ո՞վ ենք մենքԵվրոպան համակել է ռումբերի մասին հաղորդումների ալիքըՄինսկում քննարկվել են Եվրասիայում անվտանգության նոր ճարտարապետության ձևավորման հեռանկարներըՔննարկվել է ՔՏՀԱՏՄ թվային բարեփոխումների, տվյալների ապահով փոխանակման մի շարք հարցերՎրաստանի արտարժույթի պահուստները հասել են պատմական առավելագույնիՑուցուլյանը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըԿիպրոսի կրթության նախարարը Մատենադարանում ծանոթացել է հայկական ձեռագրական ժառանգության նմուշներներինԵԱՏՄ-ՄԱԿ․ համագործակցություն տրանսպորտի ոլորտումԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ «խաղաղության մասին»Հայաստանն ու Վրաստանը վերսկսել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքներըՄահացել է ԱՄՆ նախկին սենատոր Ջեյ ՌոքֆելլերըԹրամփը հայտարարել է, որ «անխելքություն» կլինի հրաժարվել ԱԲ-ի օգուտներիցՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱՄՆ պատվիրակության հետ քննարկվել է Հայաստանի աղետների դիմակայունության բարձրացման հարցերըԱռողջապահական ծառայությունների հասանելիության ընդլայնման հաջորդ փուլը կմեկնարկի 2027-ի հունվարիցԻրանը նշել է, որ կարող է հրթիռակոծել Եվրոպան12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՔննարկվել են ՀՀ-ի և Քենիայի աշխատանքի և բարեկեցության ոլորտներում համագործակցության հեռանկարներըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՔասախ գյուղում 31-ամյա տղամարդը մոպեդ է գnղացել (տեսանյութ)Բավարար առաջադիմություն ունեցող որևէ ուսանող պետք է դուրս չմնա բուհից․ Ժաննա ԱնդրեասյանԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվել դատարանՈւկրաինայի հարցով համաձայնագիրը կընդգրկի ամբողջ Եվրոպան. Դոնալդ ԹրամփԲոլորին կողմ եմ, ովքեր դեմ են կեղծվելիք սահմանադրությանը. ԻշխանյանԿԳՄՍՆ-ն նախատեսում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացնել պատմական Արտաշատ մայրաքաղաքի և Սյունիքի ժայռափոր բնակավայրերի հայտերըԱպօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերության կողմից վերականգնվել է պետությանը պատճառված 22.5 մլն դրամի վնասը
Քաղաքականություն

Նենց եք խոսում՝ չիմանամ ՀՅԴ-ից եք, կմտածեմ ամենալիբերալ կուսակցությունն եք. Թունյանը՝ Խաչատրյանին

Մենք խոսում ենք կոնկրետ բաների մասին, դուք էլ մեզ քննադատում եք, լավ եք անում, բայց պարոն Մինասյան, երբ ասում եք. «ստում եք», դա արդեն քննարկում չէ, դա վիրավորանք է: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 4-ին, ԱԺ-ում «Հարկային օրենսգրքի» փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ դիմելով «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին, ասաց ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը:

«Ստել նշանակում է միտումնավոր ճշմարտությունը իմանալով մատուցել մեկ այլ բան։ Մենք նման բան չենք անում, ինչ կա՝ դա ենք ասում։ Հիմա պարոն Ավետիսյանը ասում է՝ ո՞նց վստահ լինենք, որ խոսքը եք տվել կկատարեք: Վստահ մի եղեք, մենք ձեզ չենք խոստանում, մենք տնտեսվարողներին ենք խոստանում, ձեզ ինչի՞ պիտի խոստանանք: Մեկ է՝ 100% էլ համոզենք, մեկը գալու եք կամ կողմ քվեարկեք, կամ ձեռնպահ: Այսօր էլ քվեարկություններ ունենք, հիմա չեմ ասի՝ ինչի մասին, որպեսզի վարման կարգով չվերածվի չգիտեմ ինչի, հետո կհիշեցնեմ, թե մեր ընդդիմությունը որ նախագծերին ոնց քվեարկեց։ Դա էլ մեր իրավունքն է»,-ասաց նա՝ հավելելով, որ շատ նախագծերի քննարկումներ են եղել, որոնց ընդդիմադիրները չեն մասնակցել:

Դիմելով ՀՅԴ-ական պատգամավոր Արթուր Խաչատրյանին, Թունյանն ասաց. «Երբեմն ես նայում եմ ձեր ելույթները, որ չիմանամ ՀՅԴ-ն ինչ գաղափարախոսության կուսակցություն է, կարող եմ մտածել, որ ամենալիբերալ կուսակցությունն եք: Նենց բաների կարող եք կողմ քվեարկել, որ անգամ ամենալիբերալ ուժերը չեն անում։ Դուք էլ ձեր մեջ կողմնորոշվեք: Ես էլ հետ գնամ, հիշեցնեմ, թե այսինչ գաղափարին ո՞նց էիք վերաբերվում, այնինչ գաղափարին ո՞նց էիք վերաբերվել:

Ամեն նիստին հիշում եք գույքահարկը, կադաստրային արժեքները,  այսօր մենակ պետական պարտքի մասին չհիշեցիք, էլ առիթ կլինի, կհիշեք։ Ուզու՞մ եք ձեր խմբակցությունից մարդիկ ցույց տան, որոնք ինձնից լավ կհիմնավորեն, թե գույքահարկի ռեֆորմը ինչով է անհրաժեշտ։ Ուղղակի չարեցին այն ժամանակ, ինչի՞ չարեցին, որովհետև վախեցան անել, որովհետև այդքան քաղաքական կապիտալ չունեին ու վախենում էին, որ այդ ռեֆորմը, որ ինչքանով էլ որ ճիշտ լինի, ամեն դեպքում ոչ պոպուլյար է։

Հիմա մինչև այսօր ինձ ու պարոն Պողոսյանի մարդիկ գիտեն, թե այդ գույքահարկը մեր սեփական անձնական նախաձեռնությունն է, մանուկ հասակից մտածել ենք, ո՞նց հետո բերենք այստեղ մի օր գույքահարկը ավելացնենք, հետո էլ այդ գումարը պիտի դնենք մեր գրպանը։ Այդ ռեֆորմը արվել է դաշտը կանոնակարգելու համար, համայնքների եկամուտները ավելացնելու համար և գույքահարկը եղել է այն ռեֆորմը, որը թույլ է տվել հարկման սոցիալական արդարությունը որոշ չափով վերականգնել: