Սիրիայում թեժ մարտերը շարունակվում են․ Սիրիական ընդդիմությունը մեկը մյուսի հետևից գրավում է նոր տարածքներ
Սիրիական աշխարհազորայիններն ուժեղացնում են վերահսկողությունը Համայի հյուսիսում
Այս մասին գրում են արտասահմանյան հեռագրային ալիքները։
Ապստամբների հրամանատարներից մեկն ասել է, որ իր մարդիկ գրավել են Սիրիայի բանակի 87-րդ բրիգադի տարածքը հյուսիսային Համայում։
Ընդդիմադիր ուժերի հսկողության տակ են անցել հինգ օդանավակայաններ։ Քրդական կազմավորումները՝ «Սիրիայի դեմոկրատական ուժերը», Միացյալ Նահանգների աջակցությամբ, գրավել են 7 գյուղ Դեյր Էզ-Զորի նահանգում։ Ամերիկյան ավիացիան իր հերթին հարվածներ է հասցրել Սիրիայի արևելքում գտնվող Դեյր էզ-Զոր նահանգի տարածքում՝ ի աջակցություն քրդական ուժերի։