Ռուսական ռազմանավերը լքում են Սիրիան
Ռուսաստանը սկսել է նավերը դուրս բերել սիրիական Տարտուսում գտնվող իր ռազմածովային բազայից՝ ապստամբների արագ առաջխաղացումից հետո, որոնց չի կարողանում զսպել Սիրիայի բանակը:
Տարտուսից հեռացել է Միջերկրական ծովում ռուսական ուժերին աջակցելու համար կարեւոր Yelnya ռազմանավը։
Ընդհանուր առմամբ, Սիրիայում ռուսական ռազմածովային խմբավորումը ներառում է հինգ նավ և մեկ սուզանավ։
Սիրիայի Միջերկրական ծովի ափին գտնվող Տարտուսում տեղակայված ռուսական ռազմածովային բազան Ռուսաստանի համար ռազմավարական օբյեկտ է։ ԽՍՀՄ ռազմածովային ուժերն այս վայրում տեղակայված էին 1971 թվականից, սակայն փլուզումից հետո նավերը դուրս բերվեցին: