Ադրբեջանն օկուպացված Շուշի է ուղարկել բնակվելու 164 անտուն մարդկանց
Այսօր Բաքվի Գարադաղի շրջանից օկուպացված Արցախի Շուշի քաղաք է ուղարկվել անտուն ադրբեջանցիների ևս մեկ խումբ։
Այս փուլում քաղաք ուղարկվում է 48 ընտանիք՝ 164 հոգի։
Ըստ Ադրբեջանի պաշտոնական տեղեկությունների, օկուպացված Արցախում ներկայումս ապրում է մոտ 30 հազար մարդ։