Վրաստանի իշխող կուսակցության ղեկավար, նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին լքել Է «Վրացական երազանքը». լրատվամիջոցներ
Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին լքել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության շարքերը։ Այս մասին հայտնում են վրացական մի շարք լրատվամիջոցներ։
Ավելի վաղ Pirveli հեռուստաալիքը հայտնել էր նախկին վարչապետի՝ քաղաքականությունից հեռանալու մտադրության մասին։
Ղարիբաշվիլին եղել է Վրաստանի վարչապետ (2013-2015; 2021-2024), պաշտպանության նախարար (2019-2021) և «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահ (2013-2015)։