Ներկայացվել է տարածաշրջանային կապակցվածության և առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հարցերըԴանիելյան․ «Խաչքարերը կմնան, իսկ դուք պատմության մեջ կհիշվեք որպես թշնամուն ծառայած իշխանություն»Կալլաս․ ԵՄ-ն մտադիր չէ վերանայել Եվրոպայի անվտանգության գործող համակարգըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԱդրբեջանում ինտերնետ հասանելիությունն ու գաջեթները կհաշվառենՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Քննարկման առարկա դարձավ նաև Հայաստանի ներքին կացությունը»․ Արամ Վեհափառ«Բարսելոնայի» հետ նոր պայմանագիր է կնքելՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱրցախի իշխանությունները ողջունել են համազգային միավորման նախաձեռնությունը․ ԻսկանդարյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակԶելենսկի․ Ուկրաինան կշարունակի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինThe Telegraph․ Իրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելՀայտնի վրացի ճարտարապետը Հայաստանի համար յուրօրինակ գինեգործարան է նախագծելՀայաստանը կհյուրընկալի ՍԾՏՀ ԽՎ-ի սոցիալական և հումանիտար քաղաքականության հարցերի հանձնաժողովի նիստըԱրագածոտնի մարզում 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և մահացել էԱՄՆ-ն և Իրանը մոտենում են հակամարտությունը դադարեցնելու շուրջ բանակցություններում առաջընթացինԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՈրքան են կազմում միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներդրումները Հայաստանի տնտեսությունումՌԴ պաշտպանության նախարարությունում ստեղծվել են ԶՈւ թիկունքի և սպառազինության պետերի պաշտոններՀասարակության կորուստ. ո՞վ ենք մենքԵվրոպան համակել է ռումբերի մասին հաղորդումների ալիքըՄինսկում քննարկվել են Եվրասիայում անվտանգության նոր ճարտարապետության ձևավորման հեռանկարներըՔննարկվել է ՔՏՀԱՏՄ թվային բարեփոխումների, տվյալների ապահով փոխանակման մի շարք հարցերՎրաստանի արտարժույթի պահուստները հասել են պատմական առավելագույնիՑուցուլյանը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըԿիպրոսի կրթության նախարարը Մատենադարանում ծանոթացել է հայկական ձեռագրական ժառանգության նմուշներներինԵԱՏՄ-ՄԱԿ․ համագործակցություն տրանսպորտի ոլորտումԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ «խաղաղության մասին»Հայաստանն ու Վրաստանը վերսկսել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքներըՄահացել է ԱՄՆ նախկին սենատոր Ջեյ ՌոքֆելլերըԹրամփը հայտարարել է, որ «անխելքություն» կլինի հրաժարվել ԱԲ-ի օգուտներիցՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱՄՆ պատվիրակության հետ քննարկվել է Հայաստանի աղետների դիմակայունության բարձրացման հարցերըԱռողջապահական ծառայությունների հասանելիության ընդլայնման հաջորդ փուլը կմեկնարկի 2027-ի հունվարիցԻրանը նշել է, որ կարող է հրթիռակոծել Եվրոպան12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՔննարկվել են ՀՀ-ի և Քենիայի աշխատանքի և բարեկեցության ոլորտներում համագործակցության հեռանկարներըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՔասախ գյուղում 31-ամյա տղամարդը մոպեդ է գnղացել (տեսանյութ)Բավարար առաջադիմություն ունեցող որևէ ուսանող պետք է դուրս չմնա բուհից․ Ժաննա ԱնդրեասյանԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվել դատարանՈւկրաինայի հարցով համաձայնագիրը կընդգրկի ամբողջ Եվրոպան. Դոնալդ ԹրամփԲոլորին կողմ եմ, ովքեր դեմ են կեղծվելիք սահմանադրությանը. ԻշխանյանԿԳՄՍՆ-ն նախատեսում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացնել պատմական Արտաշատ մայրաքաղաքի և Սյունիքի ժայռափոր բնակավայրերի հայտերըԱպօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերության կողմից վերականգնվել է պետությանը պատճառված 22.5 մլն դրամի վնասը
Քաղաքականություն

Հեծանիվ ու մետրո քարոզող պոպուլիստական թիմի 9 տոկոսանոց քաղաքապետը 17 հազար դոլարանոց տոմսով է մեկնում ԱՄՆ․ Լիլիթ Գալստյանի ելույթը

Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ընդդիդիր, ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստայնի ելույթը ներկայացնում ենք ամբողջությամբ․

«Որքան քաոտիկ և ողբերգական են մեր իրականությունն ու մեզ շրջապատող աշխարհքաղաքական զարգացումներն, այնքան սյուռեալիստական է և ոչ ադեկվատ իշխանության պահվածքը:

Բնականաբար, արժեզրկված չափանիշների, բացակա բարոյականության, համատարած ստի ու թերուս կառավարիչների միջավայրում գնալով խորանում է պարտության մատնված հասարակության ապատիան:

Այնքան են բթացել մեր հանրային ազդակները, որ որպես ընթացիկ իրողություն է ընկալվում քաղաքական մեծամասնության հերթական պատգամավորի թմրանյութի սկանդալը. իսկ նա ոչ միայն չի հրաժարվում մանդատից, այլև շարունակում է հանրապետության երկրորդ քաղաքը ղեկավարելու հավակնություն ունենալ։
Այնքան են բթացել մեր հավաքական զգայարանները, որ հեծանիվ ու մետրո քարոզող պոպուլիստական թիմի 9 տոկոսանոց քաղաքապետը՝ հարաճուն արտաքին պարտքի պայմաններում, 17 հազար դոլարանոց տոմսով է մեկնում ԱՄՆ, այն պարագայում, երբ մայրաքաղաքը մատնված է տրանսպորտային կոլապսի:

Իշխանության քաղաքականության արդյունքում հայրենազրկված արցախահայության սոցիալական ծրագրերը կրճատող, թոշակ ու աշխատավարձ չբարձրացնող երկրում՝ բյուջեից 1,4 միլիոն դոլար է հատկացվում ամանորի հերթական անբովանդակ ծրագրին՝ երրորդ տարին անընդմեջ խոշտանգելով հանրապետական նշանակության հուշարձանը։

Հազար ու մի անվտանգային առաջնահերթություն ունեցող երկրում 8 մլն դոլար էլ բառիս բուն իմաստով քամուն է տրվում հանուն ինչ որ անպտուղ արբանյակային ծրագրի:

Հարկատուների հաշվին մի 6 միլիոն էլ թմրամիջոցների քարոզիչ Սնուպ Դոգի սիրույն եք քամուն տալիս և դարձյալ թողնում անհետևանք:

Կարևորը տեսարանն է, այն էլ՝ պատերազմի իրական սպառնալիքի ներքո:
Հռոմի Ստատուտը վավերացնելիս հայտարարում էիք, թե այն պատերազմական հանցագործ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու գործիք է:

Բաքվում Արևմտյան Ադրբեջանի հիմն են կատարում, մեջլիսում կազմակերպում են «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» թեմայով լսումներ: Իսկ Արարատ Միրզոյանը երեկ խոսելով Հռոմի կանոնադրության անդամ երկների վեհաժողովում՝ բառ անգամ չի ասում Ադրբեջանի ցեղասպանական գործողությունների կամ ՀՀ- օկուպացիայի մասին:

Գալու է անձնական պատասխանատվության ժամանակը՝ կառավարության անդամներին նկատի ունենալով հայտարարեց Փաշինյանը:

Իսկ ով, եթե ոչ հենց ինքը՝ կառավարության ղեկավարն անձնապես պիտի պատասխան տա այն կործանարար սխալների համար, որոնք Արցախի կորուստ արժեցան, հազարավորների կյանք:

Մինչդեռ, այսօր այս ամբիոնից ծանր, պատմական ինքնախոստովանություն հնչեց. ԼՂՀ նկատմամբ վարվող քաղաքականությունը Հայաստանը պահելու և մեր պետականության գոյությունը երաշխավորելու միակ հնարավոր տարբերակն էր հայտարարեց Փաշինյանն: Ըստ էության արդարացնելով Ադրբեջանի ագրեսիան, ընդունեց նաև եղասպանության հանցակցությունը:


Իսկ աշխարհը, ցավոք, կշարունակի մեզ ընկալել որպես ազգ-նահատակ, քանի դեռ մեր պետականության ղեկին Նիկոլ Փաշինյանն է»։