Ապստամբները առաջ են գնում՝ մարտեր են ընթանում Սիրիայի բանակի դեմ
Սիրիական Համա նահանգում առաջ շարժվող զինված խմբավորումները վարչական կենտրոնից 6 կմ հեռավորության վրա Սիրիայի բանակի ուժերի հետ։
Այս մասին հայտնում է Anadolu-ն։
Ապստամբներին հաջողվել է վերահսկողության տակ առնել եւս 6 բնակավայր, ինչպես նաեւ Համայի հյուսիսում գտնվող Նասիրիա բլուրը։
Խմբավորումները ճեղքել են Մափթանե-Հալֆայա-Թայբեթ Իմամի պաշտպանության առաջին գիծը և երեք ուղղություններից շարժվել դեպի Համայի կենտրոն, որը վերահսկվում է Սիրիայի բանակի կողմից: