Լիտվան պատրաստ է քաղաքական ապաստան տրամադրել Վրաստանի նախագահին
Լիտվան հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին քաղաքական ապաստան տրամադրելու պատրաստակամության մասին։ Այս մասին այսօր հայտարարել է Լիտվայի նախագահի գլխավոր խորհրդական Գիտանաս Նաուսեդա Աստա Սկայսգիրիտը։
«Եթե նման անհրաժեշտություն լինի, ապա Լիտվան, իհարկե, կարող է ապաստան տրամադրել, բայց այս պահին նախագահ Զուրաբիշվիլին շատ հստակ հայտարարել է, որ մնալու է Թբիլիսիում իր ժողովրդի հետ», - ասել է գլխավոր խորհրդականը։
Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի պաշտոնավարման ժամկետը կավարտվի այս ամիս՝ դեկտեմբերի 16-ին։