Ուկրաինան մերժել է ՆԱՏՕ-ին ուղղակի անդամակցության ցանկացած այլընտրանք
Ուկրաինան նախապես հրաժարվում է ՆԱՏՕ-ին անդամակցելու այլընտրանքային ձևաչափերից, որոնք կարող են դիտարկվել որպես ռուսական ագրեսիայի զսպման գործիք։ Այս մասին ասվում է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության փաստաթղթում։
Նշվում է, որ Ուկրաինայի ԱԳՆ-ն իր դիրքորոշումը հայտնել է ՆԱՏՕ-ի նախարարների հանդիպման մեկնարկի օրը։
«Մենք համոզված ենք, որ Ուկրաինայի անվտանգության միակ իրական երաշխիքը, ինչպես նաև Ուկրաինայի և այլ պետությունների դեմ ռուսական հետագա ագրեսիայի զսպող միջոցը ՆԱՏՕ-ին Ուկրաինայի լիիրավ անդամակցությունն է»,- ասվում է փաստաթղթում։
Միևնույն ժամանակ, փաստաթղթում նշվում է, որ Ուկրաինան նախապես հրաժարվում է անդամակցությանը այլընտրանքային ձևաչափերից։
«Մեր հետևում ունենալով Բուդապեշտի հուշագրի դառը փորձը՝ մենք չենք ընդունի ՆԱՏՕ-ին Ուկրաինայի լիիրավ անդամակցության այլընտրանքներ կամ փոխարինող տարբերակներ», - նշում է Ուկրաինայի ԱԳՆ-ն։