Ուժգին պայթյուն Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում. կան տուժածներ
Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում բնակելի շենքերից մեկում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով վիրավորների թիվը հասել է վեցի։
Այս մասին ասված է Ադրբեջանի Գլխավոր դատախազության եւ Արտակարգ իրավիճակների նախարարության համատեղ հայտարարության մեջ։
Սումգայիթում, 13-րդ միկրոշրջանի Սահիլ փողոցում պայթյուններ են տեղի ունեցել մասնավոր բնակելի շենքերում։ 13-րդ միկրոշրջանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով վեց մարդ հոսպիտալացվել է։ Այս պահին նրանց բուժումը շարունակվում է։ Փրկարարները շարունակում են տեղում աշխատանքներ իրականացնել:
Պայթյունի պատճառները հայտնի չեն: