ՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են երկու չորաբեռնատար նավի և լցանավիԳալյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են արդարադատության ոլորտում համագործակցության խորացումըՈստիկանության գվարդիայի ծառայողները ինքնասպանության փորձ են կանխել«Ապրելու երկիր»-ը կմասնակցի Ջերմուկի ՏԻՄ ընտրություններինՄ-4 ճանապարհի 143-րդ կմ-ին հեռացվել են երթևեկությանը վտանգ սպառնացող ժայռաբեկորներըՊեսկովը հերքել է 2026-ին Ռուսաստանում 300 հազար մարդու մոբիլիզացիայի ծրագրերի մասին տեղեկություններըԹրամփ․ Իրանը ցանկանում է համաձայնության գալ ԱՄՆ-ի հետԵԱՏՄ-ի և ՇՀԿ-ի երկրների ապրանքաշրջանառությունը 2026-ի առաջին կիսամյակում աճել է 17%-ովՓրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներինՍեպտեմբերի 19-ին «Եռաբլուրում» կանցկացվի զոհվածների հիշատակին նվիրված սգո երթՊուտին․ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտահանման պատվերները գերազանցել են 70 մլրդ դոլարըՄահացել է Մակրոնի կնոջը տղամարդ անվանած լրագրողուհինՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են ուկրաինական բանակի համար բեռներ տեղափոխած նավերինՌուբինյանը պարգևատրելու մասին կարգադրություն է ստորագրելԷրդողանը վերջին անգամ է լինելու նախագահի թեկնածուՎրաերթ՝ Երևանում․ վրաերթի է ենթարկվել 55-ամյա հետիոտնըՀԱՊԿ-ի արագ արձագանքման հավաքական ուժերը պատրաստ են դիմակայելու ժամանակակից սպառնալիքներին․ ՍերդյուկԱնվավեր է ճանաչվել Մասյացոտնի թեմի հոգևորականին բանկային գործարքներին օժանդակելու որոշումըՎրաստանը կարող է օրինակ ծառայել այլ երկրների համար․ ՄԱԿ-ի Զբոսաշրջության կազմակերպության քարտուղարԱԱԾ օպերատիվ-մարտական ստորաբաժանումը նշել է կազմավորման 30-ամյակըԿոստանյան․ Հայաստանի արտաքին քաղաքականությունը վերջին տարիներին դարձել է շահերի վրա հիմնվածՎեհափառը «Save Armenia»-ի պատվիրակության հետ քննարկել է հայ գերիների և Արցախի ժառանգության հարցըԱննա Գրիգորյանը դեսպանների ուշադրությունն է հրավիրվել դատաիրավական համակարգում առկա խնդիրներինՓաշինյանը Ֆրանկֆուրտում գործարարների հետ քննարկել է Հայաստանի տնտեսական հնարավորություններըՍմբատաբերդ տանող ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում․ Բելառուսի 6 քաղաքացիներ վնասվածքներ են ստացելԵԱՀԿ-ն և ՇՀԿ-ն ստորագրել են 2027-2030 թվականների համատեղ միջոցառումների ծրագիրըԵրիտասարդական քաղաքականությունը կառավարության գործունեության առաջնահերթ ուղղություններից է. նախարարԿանխատեսելի տնտեսական դժվարությունների առաջ կարող է կանգնել Եգիպտոսը․ ՈսկանյանԴատավորը որոշեց դատական նիստերն անցկացնել Գագիկ Խաչատրյանի բացակայությամբԳերագույն հոգևոր խորհուրդն անընդունելի է համարել իշխանությունների՝ Եկեղեցու ներքին կյանքին միջամտելու շարունակվող քաղաքականությունըՊԵԿ-ը բացահայտել է բջջայինների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթաՀայաստանի և Ադրբեջանի ժողովուրդները ընդունել և պաշտպանել են խաղաղությունը․ ՓաշինյանՎեհափառ Հայրապետի ու Սրբազան Հայրերի գործով դատական նիստը հետաձգվեցԵրևանի կողմից ՀԷՑ-ի ազգայնացման հիմնավորումները խիստ կասկածելի են․ ԳալուզինԻրանում սկսվել են լայնածավալ զորավարժություններԻրավապահները բացահայտել են նախկինում կատարված բնակարանային երեք գnղություն (տեսանյութ)Հավատքն այսօր ամուր հենարան է առկա մարտահրավերները հաղթահարելու ճանապարհին. Վեհափառը՝ համաժողովի մասնակիցներինՀասարակության մեջ դեռևս չենք կարողացել ձևավորել այն հանրային ընկալումը, որ մարդը պետք է լինի հասարակական համակարգի բարձրագույն արժեքը․ ՄԻՊՄԻՊ-ում քննարկվել են տնային կալանքի տակ գտնվող անձանց իրավունքների ապահովման հարցերըԳանձասարը հայկական ժառանգություն ներկայացնելու փորձերը սպառնալիք են տարածաշրջանի խաղաղության գործընթացին. ալբանա-ուդիական համայնքՓրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներինՔՊ-ական պատգամավորները եվրոպական դեսպանների են ընդունելԱպամոնտաժվել է Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր հատվածում գտնվող՝ Գագիկ Ծառուկյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատան պարիսպը․ ԴատախազությունՈղբերգական դեպք Ֆիլիպինների դպրոցներից մեկում. կրակոցների հետևանքով զոհվել է 6 աշակերտ. կա 17 վիրավորՏավուշում ոստիկանը մեքենայով բախվել է ձիուն և կողաշրջված հայտնվել այգում. նա տեղում մահացել էԴոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն աննշան նվազել էՀայաստանի բնակիչը հացադուլ է հայտարարել՝ Մոսկվայից պահանջելով վերադարձնել իր 3 երեխաներին
Կյանքից հեռացել է «Նաիրի» ԲԿ ֆիզիոթերապիայի բաժնի ղեկավար Անահիտ Հասրաթյանը
Մեքենան վարելու հարցի շուրջ վիճաբանել և բռnւնցքով hարվածել է 66-ամյա տղամարդու աչքին
Ուժգին պայթյուն Պակիստանի մզկիթներից մեկում. կան տասնյակ զոհեր և վիրավորներ
Հասարակություն

ԿԽՄԿ-ի տվյալներով՝ ղարաբաղյան հակամարտության հետևանքով անհետ կորած անձանց թիվը մոտ է 5000-ի, որոնցից շուրջ 1000-ը հայեր են

Ղարաբաղյան հակամարտության հետևանքով անհետ կորած անձանց հարցը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործառնական առաջնայնություններից է:

Անհետ կորած անձանց ճակատագիրը պարզելու ուղղությամբ ԿԽՄԿ-ի գործառույթների շրջանակներում իրականացվող աշխատանքների վերաբերյալ «Արմենպրես»-ի թղթակցի հարցին ի պատասխան՝ այս մասին ասել է Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:

«Ղարաբաղյան հակամարտության առնչությամբ տարածաշրջանում այս խնդրով զբաղվում ենք ավելի քան 30 տարի: Սա նշանակում է տարբեր ուղղություններով աշխատանք: Առաջին հերթին խոսքը գնում է հանձնագրով երաշխավորված իրավունքի մասին, որը վերաբերում է ոչ թե ԿԽՄԿ պարտավորություններին, այլ համապատասխան կողմերում իշխանությունների կողմից անհետ կորած անձանց ընտանիքներին պատասխաններ տալուն, թե ռազմական գործողությունների առնչությամբ ինչ է տեղի ունեցել իրենց հարազատի հետ:  Սա միջազգային մարդասիրական իրավունքի պահանջն է: Այս ուղղությամբ մենք աշխատում ենք կողմերի պատկան մարմինների հետ, որպեսզի հանձնագրի շրջանակներում հիշեցնենք իրենց պարտավորությունների մասին և որքանով հնարավոր է աջակցենք մեր տեխնիկական փորձառությամբ, որոշակի հմտություններով,  որոնք ձեռք ենք բերել նմանատիպ իրավիճակներում աշխատելու ընթացքում»,-նշել է Ամատունին:

Նրա խոսքով՝  ԿԽՄԿ-ի աշխատանքների երկրորդ կարևոր ուղղությունը յուրաքանչյուր անհետ կորած անձի մասին հնարավորինս սպառիչ և մանրամասն տեղեկություններ, տվյալներ տրամադրելն  է: 

«Հիմնվելով ընտանիքների հայտերի վրա՝ տարածաշրջանում մեր գրասենյակների միջոցով հավաքագրել ենք շուրջ 5000 անհետ կորած անձանց տվյալներ, որոնք 90-ականներից,  այնուհետև 2020 թվականից մինչև 2023 թվականն ընկած ժամանակահատվածում հակամարտության սրացումների հետևանքով անհետ կորած են համարվում: Նրանցից շուրջ 1000-ը հայեր են, որոնց տվյալները ԿԽՄԿ-ն հավաքագրել է Երևանի և Ղարաբաղի գրասենյակների միջոցով: Այս թվում են նաև անձինք, որոնց հարազատները նրանց համարում են անհետ կորած՝ չնայած այն հանգամանքին, որ առկա է դրական ԴՆԹ նույնականացում․ կան ընտանիքներ, որոնք տարբեր պատճառներով չեն ընդունում պատասխանները: Սա մեզ համար նույնպես ազդակ է աշխատելու պատկան մարմինների հետ, փորձելու պարզել, պարզաբանել հանգամանքները, որոնց պատճառով անձինք չեն ընդունում այդ արդյունքները»,-մանրամասնել է Ամատունին՝ շեշտելով, որ ԿԽՄԿ-ն ինքնուրույն չի իրականացնում նույնականացումներ․ դա համապատասխան իշխանությունների ու կառույցների աշխատանքն է: 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։