Չինացի տղամարդիկ կանացի հագուստով և կոշիկներով բարձրացել են լեռան վրա
Չինական Գուանդուն նահանգում տղամարդիկ լեռն են բարձրացել կանացի հագուստներով և բարձրակրունկներով` ի պատիվ կանանց միջազգային տոնի: Այս մասին տեղեկացնում է gazeta.ru-ն:
Ինչպես նշվում է, այսպիսի փոխատեղումը թույլ է տվել չինացիներին փորձել ժամանակակից կնոջ դժվարությունները:
Միջոցառման մասնակիցները դժվարությամբ են բարձրացել սանդուղքով, նրանց շրջապատել են հետաքրքրասեր զբոսաշրջիկները, տղամարդիկ նաև ժպտացել են տեսախցիկների առջև: Մի քանի տղամարդ հետ գնալու ճանապարհին հանել են բարձրակրունկներով կոշիկները: