Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան քննարկում են Ուկրաինա զորքեր ուղարկելու հարցը
Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան դիտարկում են Ուկրաինայում իրենց զորքերը տեղակայելու հնարավորությունը, եթե պայմանավորվածություններ ձեռք բերվեն առաջնագծում հրադադարի մասին։ Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։
ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով՝ խոսքը սահմանազատման գծում զինվորական անձնակազմի տեղակայման մասին է՝ վերահսկելու հրադադարը, որը հնարավոր կլինի հասնել բանակցությունների արդյունքում։ Քննարկումն ընթանում է առանձին մայրաքաղաքների, ոչ թե ՆԱՏՕ-ի մակարդակով։
Դա անհրաժեշտ է նաև Դոնալդ Թրամփի վարչակազմին՝ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղ բանակցությունները ապահովելու համար, - ասել է զրուցակիցը «Ազատություն» ռադիոկայանին։