Իրաքի իրանամետ շիա զորքերը չեն տեղափոխվել Սիրիա
Իրաքի շիա աշխարհազորային Հաշդ ալ-Շաաբի Ֆալիհ ալ Ֆայադը, որը ներկայումս տեղակայված է Մոսուլում, ինչպես նաև Իրաքի շիա շրջաններում, հերքել է տեղեկությունն այն մասին, որ իրանցիները այս բանակի ստորաբաժանումները տեղափոխում են Սիրիա:
Այս մասին հայտնում է իրաքյան Al-Sumaria հեռուստաալիքը։
Ալ-Ֆայադն ասել է, որ միլիցիայի մարտիկները ներկայումս կենտրոնացած են սիրիա-իրաքյան սահմանին։
Նշենք, որ երեկ կեսօրին սիրիական մի շարք պարբերականներ նշեցին, որ Իրաքի իրանամետ շիա ուժերը Իրաքից ներխուժել են Սիրիա, որպեսզի օգնեն Ասադի բանակին: