Վրաստանի նախագահը երեխաներին բողոքի ցույցի կոչ է արել
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին X սոցիալական ցանցում կոչ է արել դպրոցներին ներգրավվել գործող իշխանության դեմ բողոքի ցույցերին։
«Համալսարաններից հետո դպրոցների հերթն է՝ իրենց համերաշխությունը հայտնելու ողջ Վրաստանում անցկացվող բողոքի ակցիաներին»,-գրել է նա։
Սոցցանցի օգտատերերը բացասաբար են արձագանքել պետության ղեկավարի մտքին՝ դատապարտելով երեխաների օգտագործումը քաղաքական գործընթացներում։
Շաբաթ օրը Զուրաբիշվիլին հայտարարել է, որ հրաժարական չի տա, քանի դեռ նոր խորհրդարան չի ընտրվել, նա ոչ լեգիտիմ է համարում անցած ընտրությունների արդյունքները։