Մետրոյում անչափահասի նկատմամբ անառակաբարո գործողություն կատարած անձը ձերբակալվել է (տեսանյութ)
Այսօր տեղեկություն էր տարածվել, որ մետրոյի կայարաններից մեկում մի տղամարդ փորձել է անչափահաս տղայի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարել։
ՆԳՆ-ից հայտնել են, որ մետրոյում անչափահասի նկատմամբ ոտնձգություն կատարած անձը ոստիկանների գործողությունների արդյունքում նույն պահին ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին: