Իրանի ԱԳ նախարարը Սիրիայից շտապ մեկնել է Թուրքիա
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ժամանել է Թուրքիա, որտեղ մտադիր է հանդիպել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ և նրա հետ քննարկել Սիրիայում տիրող իրավիճակը:
Այս մասին հայտնում են իրանական լրատվամիջոցները։
Մինչ այս Աբբաս Արաղչին այցելել է Սիրիա, որտեղ հանդիպել է այդ երկրի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ։
Իրանցի պաշտոնյան Թեհրանի ուղերձը փոխանցել է Սիրիայի կառավարությանը, ինչպես նաև հաստատել է Իրանի աջակցությունը Սիրիայի բանակին և կառավարությանը։