Իրանամետ ուժերը Իրաքից Սիրիա են մտել Ասադին օգնելու համար
Իրանի աջակցությամբ իրաքյան աշխարհազորայինները մտել են Սիրիա և շարժվել դեպի հյուսիս՝ ուժեղացնելու սիրիական զորքերը, որոնք կռվում են ապստամբների դեմ:
Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով սիրիական բանակի աղբյուրներին:
Մեծ թվով Ալ-Հաշդ Ալ-Շաաբիի զինյալներ նույնպես անցել են Սիրիայի սահմանը ռազմական ճանապարհով՝ Ալ-Բուկեմալ սահմանային անցակետի մոտ։
«Սրանք նոր համալրումներ են, որոնք ուղարկվել են օգնելու մեր դաշնակիցներին հյուսիսային ճակատներում», - ասել է աղբյուրը՝ նշելով, որ իրաքյան գրոհայինները ներառում են «Քաթայբ Հեզբոլլահ» և «Ֆաթիմյուն բրիգադ» խմբավորումները:
Միևնույն ժամանակ, Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը հայտնել է, որ Սիրիայում հինգ օր շարունակվող մարտերի ընթացքում զոհվել է 446 մարդ։