Մեկ հայ՝ Ղարաբաղում, մեկ ադրբեջանցի՝ Արևմտյան Ադրբեջանում. Ադրբեջանում խոսել են Հայաստանում ադրբեջանցիների բնակության մասին
Հայերը փորձում են ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ Ղարաբաղ վերադառնալու հարցում:
Այս մասին հայտարարել է Միլլի Մեջլիսի հասարակական միավորումների և կրոնական կառույցների հանձնաժողովի նախագահ Ֆազիլ Մուստաֆան, ով այս մասին հայտարարել է այսպես կոչված Արևմտյան Ադրբեջան ադրբեջանցիների անվտանգ և արժանապատիվ վերադարձին նվիրված լսումների ժամանակ։
Նա ընդգծել է, որ եթե հայկական պահանջները բավարարվեն, դա պետք է տեղի ունենա փոխադարձ պայմաններով։
«Եթե մեկ հայ վերադառնում է Ղարաբաղ, ապա մեկ ադրբեջանցի պետք է վերադառնա Արևմտյան Ադրբեջան։ Եթե հազար հայ վերադառնա Ղարաբաղի ազատագրված տարածքներ, ապա հազար ադրբեջանցի պետք է վերադառնա Արեւմտյան Ադրբեջան։ Այս այլընտրանքային պայմանները պետք է բարձրացվեն միջազգային հարթակներում»,-նշել է նա: