Ուկրաինայի զինված ուժերը չեն կարողանա վերադարձնել Ռուսաստանի կողմից գրավված տարածքները. Զելենսկի
Ուկրաինայի զինված ուժերն ի վիճակի չեն ռազմական ճանապարհով վերադարձնել կորցրած տարածքները:
Այս մասին ճապոնական Kyodo գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Մեր բանակը դրա համար ուժ չունի։ Դա ճիշտ է»,- համապատասխան հարցին ի պատասխան ասել է Զելենսկին:
Միաժամանակ Զելենսկին կարծում է, որ տարածքները վերադարձնելու համար անհրաժեշտ են դիվանագիտական լուծումներ գտնել:
Զելենսկին քննադատել է նաև Ուկրաինայի արևմտյան գործընկերներին անբավարար աջակցության համար և կոչ արել ՆԱՏՕ-ին հնարավորինս շուտ հրավիրել Կիևին դաշինքին անդամակցելու շուրջ բանակցությունների։