Երեւանում մարտի 11-ին կընթանա ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը
Երեւանում մարտի 11-ին կընթանա ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը, որը կնախագահի Ռուսաստանի Դաշնային ժողովի Պետական դումայի ղեկավար Սերգեյ Նարիշկինը։ Այսօր մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է ԱԺ փոխխոսնակ էդուարդ Շարմազանովը. «Մենք հաղորդագրություն ենք ստացել, որ շփման գծում հակառակորդը դիվերսիոն ներթափանցման նոր փորձ է ձեռնարկել։ Ես՝ որպես ՀԱՊԿ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար, ներկայացում եմ այդ հարցում մեր դիրքորոշումը։ Կարծում եմ, որ ՀԱՊԿ անդամ երկրները նորից կհաստատեն կազմակերպության անդամ երկրների ղեկավարների դիրքորոշումը, որի համաձայն՝ ղարաբաղյան հակամարտությունը բացառապես պետք է խաղաղ լուծում ունենա, եւ ռազմական լուծման ցանկացած փորձ դատապարտման է ենթակա »,-ասել է նա:
Էդուրդ Շարմազանովը նաև ընգծել է, որ քննարկվելու է ՀԱՊԿ-ի առաջ դրված խնդիրները, ահաբեկչության եւ ծայրահեղականության դեմ պայքարը, ինչպես նաեւ Հարավային Կովկասում տիրող իրավիճակը: