Գերմանիայում Դանուբի ափին հայտնաբերել են երկմետրանոց անակոնդաԵրկու ուղևորի կապել են հենց օդում՝ Դոհա թռիչքի ժամանակ տեղի ունեցած կռվի պատճառով Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատունԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՀայտնի են «Tour of Armenia»-ի երրորդ մրցափուլի հաղթողներըՈւրախ կլինեմ դա տեսնել. Գեյջին հայտարարություն է արել Ծառուկյանի առաջիկա մենամարտի վերաբերյալԻրաքն ու Իրանը հետաքննում են սահմանամերձ շրջաններից անօդաչու թռչող սարքերի արձակումըԿալանավորվել է Վրաստանի՝ պետական դավաճանության մեջ մեղադրվող պաշտպանության նախկին նախարարըԽաչվերացի տոնին Սուրբ Պատարագներ կմատուցվենԳերմանիայի դաշնային դատախազությունը մեղադրանք է առաջադրել ՀԱՄԱՍ-ի ենթադրյալ յոթ անդամներինՄբապեն առանձնացրել է համաշխարհային ֆուտբոլի 6 գլխավոր տաղանդներին․ ո՞ւմ խաղին է հետևում ֆրանսիացինՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻսրայելը նոր հարվածներ է հասցրել Հարավային ԼիբանանինԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում. Չկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԹուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Իրաքի տարածքից Սաուդյան Արաբիայի ուղղությամբ ԱԹՍ-ների հարձակումներըՊուտին․ Մերձավոր Արևելքում իրավիճակը շուտով կկայունանաԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղած Իրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցը Հայկ Սարգսյանի նկատմամբ Քննչական կոմիտում հարուցվել է քրեական վարույթ Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու. բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին Հայկ Սարգսյանն էլ է մասնակցում ՔՊ-ի քաղաքական ժողովին Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Թրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիBRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի ԾինփինՀայաստանի հավաքականի ֆուտբոլիստը փետրվարի 1-ից նոր ակումբ կունենա«Կա՛մ զիջում, կա՛մ պատերազմ». քպ-ական էժան շանտաժը. Իշխան ՍաղաթելյանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըԱՄՆ ԿՀՎ-ն գաղտնազերծել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության նախապատրաստման վերաբերյալ փաստաթղթերՆԳՆ կրթահամալիրում քննարկվել է սահմանապահ ծառայողների արհեստագործական կրթության ծրագրի ներդրումըՉեղարկվում է Շիրակի մարզի պլանային ջրանջատումը. «Վեոլիա Ջուր»Դպրոցականների հեծանվավազքի մրցաշարում համայնքային փուլում մասնակցություն ունենք գրեթե 1000 դպրոցից՝ շուրջ 4400 երեխա. ԿԳՄՍ նախարար
Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ
ՖԻՖԱ-ն ցմաh որակազրկել է ֆուտբոլային ֆեդերացիաների երկու նախկին նախագահի ֆուտբոլային որևէ գործունեությամբ զբաղվելու իրավունքիցԱնօդաչու թռչող սարքերը հարձակվել են Տագանրոգի օդանավակայանի և Տոլյատիի քիմիական գործարանի վրաՕրվա իշխանությունը գտել է նոր թիրախ. Գառնիկ ԴանիելյանՈրպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է ԲյուրեղավանումՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀյուսիսային Կորեան Ճապոնական ծովի ուղղությամբ բալիստիկ հրթիռներ է արձակել33-ամյա տղամարդուն պատկանող բնակարանից գողացել են 10 հազար դոլար, 4 մլն դրամ և ոսկյա զարդեր
Բանակի իրական խնդիրները սառնարանի մեջ չեն պահվում․ Պապիկյանի «անակնկալ» այցերը միայն տեսարան են ապահովում
Արցախցիներից հավելյալ փաստաթղթեր են պահանջում՝ կրկնաքաղաքացիությունը բացառելու հիմքով․ փաստաբանԱՄՆ-ը կրճատել է այն ժամանակավոր միջանցքների թիվը, որոնց ընթացքում նավերը կարող են անցնել Հորմուզի նեղուցով«Եթե կոտրվենք, դա Գագիկին դուր չի գա, պետք է միասնական լինենք, որ հաղթենք այս ցավին». Գագիկ Միկիչյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին ՋրականումԱյս լուսանկարներում հայաթափված Արցախում և մասնավորապես Շուշիում հրճվում են, և բնականաբար հարց չեն տալիս, թե ո՞ւր են կորել հայերը Արցախից. Մհեր ՀակոբյանՍփյուռքից մեկ Թուրքիան է սարսափում, մեկ էլ՝ ՔՊ-ն․ Մարգարիտ ԵսայանՍաուդյան Արաբիայում խոսել են տրանսարաբական նավթամուղի վրա հարձակման մասինՍևանի ափին. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀայտնի է Անկախության 35-ամյակի տոնական համերգների ծրագիրը (տեսանյութ)
Քաղաքականություն

Իրական քաղաքական առաջարկներն՝ ընդդեմ պոպուլիստական թատրոնի. Վահե Հովհաննիսյան

Մեկ հոգու ազդարարած հանրաքվեն՝ իբր դեպի ԵՄ ուղղություն վերցնելու մասին, ակնհայտորեն ավանտյուրիստական, ոչնչով չհիմնավորված, քաղաքական, տնտեսական, անվտանգային ոչ մի ռացիոնալ հաշվարկ չպարունակող, պետական շահ չենթադրող նախաձեռնություն է։ Սա նշանակում է, որ դրան պետք է հստակ այլընտրանք հակադրել։ Գրում է 
Այլընտրանքային նախագծեր խմբի ղեկավա Վահե Հովհաննիսյանւ։
 
«Օրինակ՝ հայ ժողովրդին առաջարկել իրական զարգացման հիմք ունեցող, աշխատող մի գաղափար, ինչպիսին կարող է լինել ԲՐԻԿՍ-ի հետ համագործակցությունը։ ԲՐԻԿՍ-ի ներուժն ու զարգացման հնարավորություններն այսօր մանրամասնորեն քննարկվում են նույն արևմուտքում, սակայն գրեթե զրոյական ուշադրության են արժանանում հայաստանյան տիրույթում։ Անհրաժեշտ է ժողովրդին բացատրել, հիմնավորել, տեսանելի դարձնել պետական շահը, ինչպես նաև յուրաքանչյուր քաղաքացու շահն այս հեռանկարում։
 
Ժամանակն է, որ քաղաքական միավորները, նոր կառույցները, որոնք հայտ են ներկայացնելու առաջիկա ընտրություններին, ֆլեշմոբային պահվածքից անցնեն իրական քաղաքականության։
 
Սա առաջարկում է անել ԵՄ-ի անդամակցության հանրաքվե, որը արհեստական և զրոյական հեռանկարով պրոցես է, ուրեմն դիմացը պետք է լինեն ուժեր, որոնք կառաջարկեն գնալ ԲՐԻԿՍ-ին անդամակցության ճանապարհով՝ իրական հեռանկարներով։
 
Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերը՝ Ռուսաստանը, ԲՐԻԿՍ անդամ է, Հայաստանի անմիջական հարևան Իրանը՝ նույնպես, Ադրբեջանն ու Թուրքիան հայտ են ներկայացրել։ Վրաստանը սառեցնում է ԵՄ-ի հետ բանակցությունները, մեր պոտենցիալ աջակից խոշոր պետությունները, որոնց հետ կարող ենք անել լուրջ բազմամիլիարդանոց ենթակառուցվածքային ծրագրեր, ԲՐԻԿՍԻ անդամ են՝ Չինաստանը, Հնդկաստանը։ Շատ շուտով Հայաստանը կարող է ոչ թե պարզապես սահմանակից լինել ԲՐԻԿՍ-ին, այլ՝ շրջապատված ԲՐԻԿՍ-ով։
 
Ե´վ լոգիստիկ հնարավորությունների, և´ նոր խոշոր ենթակառուցվածքների ստեղծման, և´ անվտանգության ու կովկասյան նոր ճարտարապետության, և´ նոր դաշնակիցների ձեռքբերման , և´ ֆինանսական աղբյուրների ձեռքբերման տեսակետից ԲՐԻԿՍ-ը այսօր մեզ համար շատ կարևոր է։
 
ԵՄ մեզ ոչ ոք չի հրավիրում և չի սպասում, ԵՄ հետ մենք տեսանելի ապագայում չունենք ցամաքային ճանապարհի որևէ հեռանկար, և այս պայմաններում ՀՀ իշխանություններն ընտրել են սովորական պոպուլիզմի ու պետական ավանտյուրիզմի ճանապարհը։
 
Հակադիր դաշտի խնդիրը ոչ թե իշխանություններին հարցեր տալն է, կամ ծաղրելը, այլ՝ ժողովրդին այլ բան առաջարկելը, այլ տեսլականով ներկայանալը։ Քաղաքական ֆորմալ կուսակցություններից սպասելիքը քիչ է։
 
Սա ավելի շատ վերաբերում է հասարակական միավորներին, հրապարակային գործիչներին, ովքեր պատրաստվում են ակտիվորեն մասնակցել առաջիկա ընտրություններին, որը լինելու է ընտրություն՝ Հայաստանում ապրելու կամ չապրելու մասին։ Այդ թատերական-ընտրական միջոցառումը պետք է վերածել հստակ ընտրության՝ արկածախնդրության և սոլիդության միջև։
 
Ինչո՞ւ հետևենք նրա օրակարգին, ով երկիրը տանում է անկայունության։ Ինչո՞ւ մենք, ապագայի քաղաքական և հանրային միավորներով չնախաձեռնենք այլ հանրաքվե (ԲՐԻԿՍ-ի անդամակցության) և հասարակության հետ չմտնենք առարկայական երկխոսության մեջ։
 
Իրականում, Հայաստանն ունի ԵՄ հետ գրագետ հարաբերությունների զարգացման մեծ պոտենցիալ։ Մեր միլիոնավոր հայրենակիցներ ապրում են Արևմուտքում, ԵՄ-ում, և դա լավ կամուրջի, առանձնահատուկ հարաբերությունների մշտական հնարավորություն է։
 
Գործընկերային ու վստահելի հարաբերություններ ցանկալի է և անհրաժեշտ է զարգացնել, իսկ ավանտյուրային թատրոն խաղալը միայն վնաս է նույն ԵՄ-ի հետ իրական գործընկերությանը»։