Ռուսաստանը Իրանին կործանիչներ է հանձնել
Գերմանական Flug Revue ամսագիրը, որը նվիրված է օդատիեզերական թեմաներին, հայտնում է, որ նոյեմբերի 18-ին Ամուրի Կոմսոմոլսկի ավիացիոն գործարանի տարածքում տեղի ունեցած արարողության ժամանակ առաջին երկու Սու-35 ՍԷ կործանիչները պաշտոնապես հանձնվել են իրանական կողմին։
Դրանից հետո ինքնաթիռներն ապամոնտաժվել և Ան-124-ով տեղափոխվել են Թեհրանի Մեհրաբադ օդանավակայան, որտեղից դրանք պետք է ուղարկվեին Համադանում գտնվող Իրանի ռազմաօդային ուժերի 3-րդ մարտավարական ավիաբազա։
Պարբերականը նաև հայտնում է, որ Իրանը սկզբում պատվիրել է 25 կործանիչներ՝ փոխարինելու F-14-ի մի մասը Սպահանում Իրանի ռազմաօդային ուժերի 8-րդ մարտավարական ավիաբազայում, սակայն հետագայում պատվերը հասցվել է 50 ինքնաթիռի՝ բազայում F-4E-ին ևս փոխարինելու համար: