Իսրայելցիները թույլ չեն տվել իրանական ինքնաթիռին մուտք գործել Դամասկոս
Իսրայելը թույլ չի տվել իրանական ինքնաթիռին վայրէջք կատարել Դամասկոսի օդանավակայանում, և այդ պատճառով ինքնաթիռը ստիպված է եղել հետ վերադառնալ Իրան։
Այս մասին գրում են իսրայելական հեռագրային ալիքները։
Նշվում է, որ իսրայելական ռազմական ինքնաթիռները ստիպել են իրանական ինքնաթիռին հետ վերադառնալ, քանի որ այն զենք է տեղափոխելիս եղել։
Նշվում է, որ երեկվանից Իրանը սկսել է զենքի և զինամթերքի տեղափոխումը Սիրիա։