Լարված գիշեր Թբիլիսիում․ Վրացական հատուկ ջոկատայինները դիմադրության են հանդիպել ցուցարարների կողմից
Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում բախումները գիշերը շարունակվել են։ Վրացական հատուկ ջոկատայինները հարձակում են իրականացրել «Մարիոթ» հյուրանոցի մոտ գտնվող ցուցարարների բարիկադների վրա, սակայն կոշտ դիմադրության հանդիպելուց հետո նրանք սկսել են նահանջել։
Տեղում սկսել են բարիկադներ կանգնեցնել։ Ցուցարարները աղբի տարաներն օգտագործել են որպես բարիկադներ, ինչպես նաև սկսել են անվադողեր այրել։
Վրաստանի իրավապահներն արցունքաբեր գազ են կիրառել։
Այդ ընթացքում մի խումբ հոգեւորականներ շարվել են ցուցարարների դիմաց՝ փակելով ցուցարարների վրա հարձակվող իրավապահների ճանապարհը։
Հատուկ ջոկատայինները սկսել են ցրել ընդդիմության կողմնակիցների ցույցը Վրաստանի խորհրդարանի մոտ, ցուցարարները դուրս են հանվել շենքից։ Դեռևս հստակ տեղեկություններ չկան ձերբակալվածների և բախումների հետևանքով վիրավորում ստացած անձանց թվի մասին։