Ադրբեջանը շարունակում է օկուպացված Մեխակավան քաղաքը բնակեցնել անտուն ադրբեջանցիներով
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանձնարարականով դեկտեմբերի 2-ին Բաքվի Գարադաղի շրջանից օկուպացված Արցախի Մեխակավան քաղաք է մեկնել անտուն ադրբեջանցիների ևս մեկ խումբ։
Այս անգամ Մեխակավան քաղաք է ուղարկվել 35 ընտանիք՝ 133 հոգի։ Խոսքը Ադրբեջանի տարբեր շրջանների հանրակացարաններում, առողջարաններում, մանկական ճամբարներում, անավարտ ու վարչական շենքերում նախկինում ժամանակավորապես հաստատված ընտանիքների մասին է։
Ընտանիքները երախտագիտություն են հայտնել նախագահ, գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևին, առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևային պետական հոգածության համար։