Քերին և եվրոպացի ԱԳՆ ղեկավարները կքննարկեն Սիրիայում տիրող իրավիճակը
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին մարտի 13-ին կհանդիպի մի շարք եվրոպական երկրների արտգործնախարարների հետ՝ Սիրիայում իրավիճակը քննարկելու համար։ Այս մասին հայտնում է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Մարկ Էյրոն՝ փոխանցում է RIA Novosti-ն։
Հանդիպումը տեղի կունենա Փարիզում, որտեղ պետքարտուղար Քերին Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Իտալիայի գործընկերների հետ կքննարկի Սիրիայում իրավիճակը։
Նախարարների ուշադրության կենտրոնում կհայտնվեն հրադադարին վերաբերող հարցեր։
«Եթե ամեն բան զարգանա այնպես, ինչպես մենք նախատեսում ենք… մենք մտադիր ենք կոչ անել ընդդիմությանը վերադառնալ բանակցային սեղանի շուրջ»,- France Presse-ը մեջբերում է Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքերը։