Ռուսաստանը գրավել է միանգամից երեք ուկրաինական բնակավայր
Ռուս զինվորականները գրավել են Դոնեցկի մարզի Ժելտոյե, Պուստինկա և Ռազդոլնոյե բնակավայրերը։ Այս մասին հայտնում է ուկրաինական DeepState կայքը:
«Հակառակորդը գրավել է Ժելտոյեն, Պուստինկան և Ռազդոլնոյեն, ինչպես նաև առաջխաղացել է Իլյինկայի, Նովոդոնեցկու, Տրուդովոյի, Պուշկինոյի և Կուրախովոյի մերձակայքում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ուկրաինայի գլխավոր շտաբի տվյալներով՝ իրավիճակը Պոկրովսկի, Կուրախովսկի և Վրեմովսկի ուղղություններում լարված է:
Ռուսներն այնտեղ են կենտրոնացնում իրենց հիմնական հարձակողական ուժերը։ Բացի այդ, նրանք ակտիվորեն գրոհում են Լիմանի եւ Կուպյանսկի ուղղություններով։