Զելենսկին անսպասելի հայտարարություն է արել
Ուկրաինայում ռազմական գործողությունների թեժ փուլը կարող է ավարտվել, եթե երկիրը միանա ՆԱՏՕ-ին՝ առանց Ռուսաստանի կողմից գրաված տարածքների:
Այս մասին հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին Sky News-ին տված հարցազրույցում։
«Եթե մենք ցանկանում ենք դադարեցնել պատերազմի թեժ փուլը, մենք պետք է ՆԱՏՕ-ի հովանու ներքո ծածկենք Ուկրաինայի այն տարածքները, որը գտնվում է մեր վերահսկողության տակ»,- ասել է նա։
Զելենսկու կարծիքով՝ դա պետք է արագ արվի, և Ուկրաինան կարող է դիվանագիտական ճանապարհով վերադարձնել կորցրած տարածքները։