Սիրիայում թուրքամետ ընդդիմությունը մտել է ճակատամարտի մեջ՝ ռուսական ավիացիայի հետ
Թուրքամետ սիրիական ազգային բանակը հայտարարել է «Ազատության արշալույս» օպերացիայի մեկնարկի մասին՝ Էլ-Բաբից մինչև Թադեֆ՝ «Եփրատի վահան» շրջան:
Տարածաշրջանում կատաղի բախումներ են ընթանում Սիրիայի ազգային բանակի և Բաշար ալ-Ասադի զորքերի միջև։
Ռուսական աղբյուրների փոխանցմամբ՝ այս րոպեներին ՌԴ օդատիեզերական ուժերի մարտական ինքնաթիռները հարվածներ են հասցնում թուրքամետ ուժերի կործանիչներին։
Սիրիացի ապստամբները գրավել են Հալեպում ոստիկանության գլխավոր վարչությունը և նահանգապետի պալատը։
Ընդդիմության մարտիկները քանդում և ոտնահարում են Բաշար ալ-Ասադի և Իրանի առաջնորդների դիմանկարները։