Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել
Անթալիայի Գազիփաշա շրջանի ափերի մոտ 4,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։
Երկրաշարժը տեղի է ունեցել 34 կիլոմետր խորության վրա։
Հաղորդվում է, որ տեղի բնակիչներն ու հյուրանոցներում բնակվող զբոսաշրջիկները վազել են փողոցներ: Ավերածությունների և տուժածների մասին դեռևս տեղեկություններ չկան: