Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունումՓաշինյանն ու Մակրոնն ընդգծել են խաղաղության ամրապնդմանը միտված քայլերի իրականացման կարևորությունըՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու դեպքում առնվազն 5 տարի անց միայն հնարավոր կլինի վերականգնել այնԿալիֆոռնիայից մինչև Կենտուկի. ԱՄՆ ավելի քան 90 միլիոն բնակիչներ բախվել են վտանգավոր շոգինՄեսսին ընդլայնում է բիզնես-կայսրությունը․ նա մեկ տարում երկրորդ ակումբն է գնում ԻսպանիայումՌուսաստանի նախագահը հանձնառու է Ուկրաինայի հարցում համաձայնության հասնելուն․ ԹրամփԻրանը Կապանում նոր գլխավոր հյուպատոս ունի24 ժամ ջուր չի լինելուԻսրայելի արտգործնախարարը հայտարարել է, որ երկիրը չի ծրագրում Գազայից բռնի կերպով տեղահանել պաղեստինցիներինԻրանի ԻՀՊԿ-ում հայտնել են, որ ԱՄՆ ուժերը սպառվել են և անկարող են շարունակել ակտիվ ներկայությունը Մերձավոր ԱրևելքումՏղամարդը բացել էր կենդանիների խնամքի սրահի պատուհանը, հափշտակել 50 հազար դրամ և դիմել փախուստիՎանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Ford Fusion»-ը․ կան վիրավորներՌուսական ՀՕՊ-ը խոցել է 596 ուկրաինական ԱԹՍՄեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումըՊապիկյանի որոշմամբ Ճամբարակի զորամասի հրամանատարն ազատվել է զբաղեցրած պաշտոնից. ArmLurՎարչական իրավախախտումների փաստերի կապակցությամբ կազմվել է 33 արձանագրություն․ Երևանի քաղաքապետարանՀամոզված եմ՝ ՀՀ-ի և Տաջիկստանի միջև վստահության վրա հիմնված հարաբերությունները կշարունակեն զարգանալԱնի Խաչյանը դարձել է ԱՄՆ Հայ ոսկերիչների ասոցիացիայի՝ Արևելյան ափի առաջին կին նախագահըԿառավարական ինքնաթիռը ստուգումներ է անցնումԿա պայմանավորվածություն. Անի Բադալյանը՝ Միրզոյան-Բայրամով առաջիկա հանդիպման մասինԳՇ պետը Լեհաստանում մասնակցել է ցուցադրական վարժանքիՀրապարակված բոլոր զենքերն օրինական են, և դրանք առգրավվել են ապօրինի․ հայտարարությունԱԳՄԱ նախարարությունում կայացել է Հայաստան–Լեհաստան գործարար և ներդրումային միջոցառումՎանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինեն«Ակունք» ազգագրական համույթը՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկումԱրթիկ-Ալագյազ ավտոճանապարհին ՌԴ պաշտպանության նախարարության «ԿամԱԶ»-ը բախվել է քարերինԹուրքիայի հարավում անտառային հրդեհներ են մոլեգնում․ կա զոհ, տարհանվել է ավելի քան 1500 մարդԻշխանությունը իրավապահ համակարգը վերածել է ընդդիմության դեմ քաղաքական հաշվեհարդարի գործիքիՀայաստանն ու Բելգիան քննարկում են ջրային ոլորտում համագործակցության նոր հնարավորությունները Հայաստանցի աշակերտները գրագիտության ցուցանիշներով վերջինն են տարածաշրջանում«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներՄիաժամանակ տուգանվել է վեց ռադիոընկերություն․ ՀՌՀՀՓաշինյանի հերթական մանիպուլյացիան. բացահայտում Բրյուսելից․ Սուրեն ՍուրենյանցՄարտունի-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը ու «ՎԱԶ 2107»-ը․ կան վիրավորներՇիրակի քրեական ոստիկանները կեղծ խմիչքների պատրաստման և իրացման դեպք են բացահայտելՄեկ ու կես ամիս փակ է լինելու Կոմիտասի պողոտա-Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածըՀզոր պայթյուն Շվեյցարիայի հիդրոէլեկտրակայաններից մեկում. կան վիրավորներ և անհետ կորածներ«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի նախնական փուլերին 951 դպրոցի 4244 աշակերտ է մասնակցելՄինչև դեկտեմբերի 25-ը «Գարեգին Նժդեհ» կայարանի բոլոր շարժասանդուղքները կփոխարինվեն․ Երևանի մետրոպոլիտենԵրբ ուսուցիչը/դասախոսը 1.7 անգամ ավելի ցածր է վարձատրվում երկրում առկա միջին աշխատավարձից, սա, պարզապես, աշխատավարձի մասին չէ. Հովակիմ ԶաքարյանՄարկո Ռուբիոն մանրամասներ է հայտնել Մոսկվայում և Կիևում տեղի ունեցած բանակցությունների մասինՀԾԿՀ-ն հստակեցրել է հեռահաղորդակցության օպերատորների կողմից մատուցված ծառայությունների վերաբերյալ բաժանորդներին տեղեկատվության տրամադրման կարգըՀորմուզի դասը, Սյունիքի խնդիրը. Արամ ՇահնազարյանՀայաստան-Լեհաստան մշակութային երկխոսություն. քննարկվել է գորգերի համատեղ ցուցադրության հնարավորությունըՌուբինյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպանինՀայաստանում զբոսաշրջության ոլորտում արձանագրվել է 14,8% աճ
Ձերբակալվել է Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը
Որբացածների պապիկը հայցում է արդարություն․ փաստաբանը դիմել է Փաշինյանին«Հարցը «Ռուսաստա՞ն, թե՞ Եվրոպա» պարզունակ ընտրությունը չէ. հարցն այն է, թե Հայաստանը սեփական ազգային շահո՞վ է նվազեցնում կախվածությունները, թե՞ նախ քանդում է գործող կապերը». Դավիթ ԱնանյանՎերացվել է Արշակունյացի «88» սուպերմարկետում հացի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը
Տնտեսություն

Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել հայ-գերմանական տնտեսական հարցերի շուրջ

Սերժ Սարգսյանն այսօր հայ-գերմանական հարաբերությունների օրակարգի եւ հատկապես փոխգործակցության տնտեսական բաղադրիչի, երկկողմ ընթացիկ ծրագրերի ու ձեռքբերումների, ինչպես նաեւ առկա խնդիրների վերաբերյալ զեկույց է ներկայացրել Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը:

Ինչպես հայտնել են նախագահական նստավայրից, նկատի առնելով, որ առաջիկայում նախատեսվում է ՀՀ նախագահի պաշտոնական այցը Գերմանիա, իսկ ընթացիկ տարում կայանալու են հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը, գործարար համաժողով, Սերժ Սարգսյանին զեկուցվել է նաեւ այդ իրադարձություններին ընդառաջ կատարվող աշխատանքների մասին:

Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի ղեկավար, պատգամավոր Արտակ Դավթյանը, Ֆինանսական ևեւտեխնիկական համագործակցության հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը, արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաներ:

«Գերմանիան մեր երկրի թիվ մեկ առեւտրային գործընկերն է Եվրամիության երկրների շարքում. վերջին 5-6 տարիների ընթացքում առեւտրաշրջանառության ծավալները տատանվել են 350-450 մլն դոլարի սահմաններում, ինչը վատ ցուցանիշ չէ։ Հայաստանում գործում են մի քանի տասնյակ գերմանական կապիտալով ընկերություններ, որոնք, իհարկե, իրենց ներդրումն են բերում մեր երկրի զարգացման գործում։ Կարծում եմ՝ զուտ արդյունաբերության ոլորտում կարեւորագույն, հաջողված ծրագրերից մեկը՝ «Քրոնոմետի» հետ մեր համագործակցությունն է, որը հանդիսանում է Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետերը: Այս տարիների ընթացքում «Քրոնոմետը» մեզ համար եղել է վստահելի գործընկեր, որի հետ մենք կարողացել ենք աշխատել ինչպես արտադրության ծավալների, աշխատատեղերի ավելացման հարցերում, այնպես էլ որպես Հայաստանում ամենամեծ գործատուներից մեկի հետ, որը պետական բյուջեի նկատմամբ իր պարտականությունները մշտապես պարտաճանաչորեն կատարող, վստահելի, պատասխանատու եւ ամենախոշոր հարկատուներից մեկն է։ Սա մեզ համար պետք է լինի տնտեսական բնագավառում համագործակցության շատ լավ օրինակ։

Մենք արդեն եվրոպական գործընկերներին ներկայանում ենք նաեւ որպես ԵԱՏՄ անդամ, որը նոր հնարավորություն է՝ հրավիրելու նրանց ներդրումներ կատարելու Հայաստանում՝ ունենալով նաև ԵԱՏՄ տարածքը որպես շուկա։ Այս առումով, Հայաստանում գործում են մի քանի ձեռնարկություններ։ Նախ կցանկանայի տեսնել, թե ի՞նչ հնարավորություններ ունենք ընկերությունների թիվն ավելացնելու, որովհետև գերմանացիները տիրապետում են բարձրակարգ տեխնոլոգիաների՝ արտադրության գրեթե բոլոր բնագավառներում։ Եվ, իհարկե, Հայաստանում էլ կան գործարարներ, ովքեր նրանց հետ կարող են լինել գործընկեր, այնուհետեւ նաեւ՝ պատասխանատու լինել այդ արտադրանքի իրացման համար։ Կարծում եմ, որ մեզ համար կարեւորագույն ուղղություն է գերմանական տեխնոլոգիաների ներգրավումը Հայաստանի արդյունաբերության, արտադրության մեջ: Կան այդպիսի վառ օրինակներ։ Մեզ համար շատ ցանկալի է, որ մեր եղած ձեռնարկություններն ամբողջովին վերազինվեն նման սարքավորումներով։ Մի կարեւոր ուղղություն կա, որով մենք, ցավոք, շատ մեծ հաջողություններ չունենք, բայց մեզ համար խիստ անհրաժեշտ է։ Խոսքս գերմանական արտադրանքի արտահանումը խրախուսող «Հերմես» ընկերության մասին է, որը նորմալ բիզնես ծրագրերի պարագաներում շատ մեծ օժանդակություն է ցուցաբերում: Փաստորեն ստացվում է, որ այդ սարքավորումները տրամադրվում են լիզինգով, այսինքն՝ մեր գործարարների համար շահավետ պայմաններով: Այստեղ մենք ունենք նախնական այդպիսի մի պայմանավորվածություն, որի ուղղությամբ մենք պետք է շատ ջանքեր ներդնենք:

Ես կարծում եմ՝ մեզ համար շատ կարեւոր գործընկեր է Զարգացման գերմանական բանկը (KFW), որի հետ արդեն գրեթե 20 տարի է մենք համագործակցում ենք, եւ որը Հայաստանի տնտեսական զարգացման գործում ուղղակի անփոխարինելի դերակատարություն է ունեցել: Վարկավորվել են հարյուրավոր փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչներ: Մեր փոքր հիդրոկայանների գրեթե ամբողջ ծրագիրն իրականացվել է KFW բանկի միջոցներով: Այստեղ մեր համագործակցությունը, անշուշտ, պետք է շարունակել: Վերջին այդպիսի համագործակցությունը եղավ Հայաստան-Վրաստան բարձրավոլտ 400 կվ լարման գծի կառուցման պայմանագիրը՝ «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ծրագրի շրջանակներում, որը մեր էներգետիկ համակարգը կդարձնի շատ ավելի կայուն, անվտանգ եւ շահավետ: Շատ կարեւոր ծրագիր է, եւ այն, իհարկե, պետք է ունենա երկրորդ փուլը՝ իր ավարտը, որպեսզի մենք այստեղ կարողանանք ունենալ նաեւ ժամանակակից համակարգ:

Անշուշտ, մեզ համար շատ կարեւոր է գերմանացիների տեխնիկական օժանդակությունը: Նրանք, ըստ էության, երկրորդ դոնոր երկիրն են Հայաստանի համար՝ Միացյալ Նահանգներից հետո: Անցած տարիների ընթացքում Գերմանիան հարյուր միլիոնավոր դոլարներ է հատկացրել Հայաստանին՝ որպես տեխնիկական օժանդակություն, եւ, իհարկե, այս համագործակցությունն էլ պետք է շարունակել:

Կցանկանայի հասկանալ՝ կա՞ն գերմանական ընկերություններ, ձեռնարկություններ, որոնք Հայաստանում ունեն որոշակի խնդիրներ կամ մեր աջակցության կարիքը: Սա՝ մեկ: Երկրորդ՝ մոտ ժամանակներս ես այց եմ ունենալու Գերմանիայի Դաշնային Հանրապետություն եւ, իհարկե, տեղյակ եմ, որ այս տարի պետք է կայանան գործարար համաժողով, միջկառավարական հանձնաժողովի նիստ: Կցանկանայի այս հարցերի մասին հանգամանորեն խոսենք, եւ, իհարկե, քաղաքական կողմը մի փոքր տարանջատենք տնտեսականից: Քաղաքականում էլ մենք բավականաչափ առաջընթաց ունենք, բայց այս պահին առաջին հերթին ինձ հետաքրքրում է մեր տնտեսական համագործակցությունը»,-խորհրդակցության սկզբում ասել է Սերժ Սարգսյանը:

Դեսպան Աշոտ Սմբատյանը ներկայացրել է հայ-գերմանական առևտրատնտեսական հարաբերությունների ներկայիս վիճակը, զարգացման դինամիկան, ընթացիկ եւ առաջիկա ծրագրերը, փոխշահավետ մի շարք ոլորտներում՝ տեղեկատվական եւ հեռահաղորդակցության տեխնոլոգիաների, զբոսաշրջության, առողջապահության, կրթության եւ այլն, փոխգործակցության հնարավորությունները, ինչպես նաեւ Գերմանիայում ՀՀ դեսպանության կողմից վերոնշյալ ուղղություններով իրականացվող աշխատանքները: «Պարո՛ն Նախագահ, ինչպես Դուք արդեն նշեցիք, Գերմանիան արտահանումների առումով աշխարհում առաջատարներից է, նույնիսկ կարելի է ասել՝ առաջինն է եւ աշխարհում հինգերորդ խոշոր տնտեսությունն ունի: Այսօր ԳԴՀ-ի ՀՆԱ-ի կառուցվածքում առյուծի բաժինն ընկում է ծառայությունների ոլորտին: Արդյունաբերությունն ընդամենը 25 տոկոս է կազմում ՀՆԱ-ի կառուցվածքում: Գերմանիայի տնտեսության մեջ վերջին շրջանում նկատելի են հատկապես ծառայությունների ոլորտում որոշ աշխարհագրական տեղաշարժեր, եւ կարծում եմ՝ սա աութսորսինգի սկզբունքով տնտեսության մեջ ընկերությունների ձեւավորում է, նրանց աշխատանքների իրականացում Գերմանիայից դուրս՝ այլ երկրներում: Այս իմաստով մենք անելիքներ ունենք, մասնավորապես՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, որտեղ գերմանական կողմը նույնպես հետաքրքրություն ունի: Մենք այս ընթացքում արդեն կարողացել ենք բանակցություններ վարել գերմանական «Սիմենս», «Սափ» եւ «Լյուֆթանզա» ընկերությունների հետ, որպեսզի աշխարհագրական տեղաշարժերի շրջանակներում նաեւ Հայաստանը հնարավոր եւ հետաքրքրող շուկա հանդիսանա»,-ասել է դեսպան Աշոտ Սմբատյանը:

Խորհրդակցության ավարտին Սերժ Սարգսյանը քննարկված հարցերի, հիմնախնդիրների եւ ծրագրերի վերաբերյալ համապատասխան հանձնարարականներ է տվել խորհրդակցության մասնակիցներին եւ համապատասխան գերատեսչություններին: