Ներկայացվել է տարածաշրջանային կապակցվածության և առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հարցերըԴանիելյան․ «Խաչքարերը կմնան, իսկ դուք պատմության մեջ կհիշվեք որպես թշնամուն ծառայած իշխանություն»Կալլաս․ ԵՄ-ն մտադիր չէ վերանայել Եվրոպայի անվտանգության գործող համակարգըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԱդրբեջանում ինտերնետ հասանելիությունն ու գաջեթները կհաշվառենՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Քննարկման առարկա դարձավ նաև Հայաստանի ներքին կացությունը»․ Արամ Վեհափառ«Բարսելոնայի» հետ նոր պայմանագիր է կնքելՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱրցախի իշխանությունները ողջունել են համազգային միավորման նախաձեռնությունը․ ԻսկանդարյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակԶելենսկի․ Ուկրաինան կշարունակի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինThe Telegraph․ Իրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելՀայտնի վրացի ճարտարապետը Հայաստանի համար յուրօրինակ գինեգործարան է նախագծելՀայաստանը կհյուրընկալի ՍԾՏՀ ԽՎ-ի սոցիալական և հումանիտար քաղաքականության հարցերի հանձնաժողովի նիստըԱրագածոտնի մարզում 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և մահացել էԱՄՆ-ն և Իրանը մոտենում են հակամարտությունը դադարեցնելու շուրջ բանակցություններում առաջընթացինԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՈրքան են կազմում միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներդրումները Հայաստանի տնտեսությունումՌԴ պաշտպանության նախարարությունում ստեղծվել են ԶՈւ թիկունքի և սպառազինության պետերի պաշտոններՀասարակության կորուստ. ո՞վ ենք մենքԵվրոպան համակել է ռումբերի մասին հաղորդումների ալիքըՄինսկում քննարկվել են Եվրասիայում անվտանգության նոր ճարտարապետության ձևավորման հեռանկարներըՔննարկվել է ՔՏՀԱՏՄ թվային բարեփոխումների, տվյալների ապահով փոխանակման մի շարք հարցերՎրաստանի արտարժույթի պահուստները հասել են պատմական առավելագույնիՑուցուլյանը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըԿիպրոսի կրթության նախարարը Մատենադարանում ծանոթացել է հայկական ձեռագրական ժառանգության նմուշներներինԵԱՏՄ-ՄԱԿ․ համագործակցություն տրանսպորտի ոլորտումԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ «խաղաղության մասին»Հայաստանն ու Վրաստանը վերսկսել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքներըՄահացել է ԱՄՆ նախկին սենատոր Ջեյ ՌոքֆելլերըԹրամփը հայտարարել է, որ «անխելքություն» կլինի հրաժարվել ԱԲ-ի օգուտներիցՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱՄՆ պատվիրակության հետ քննարկվել է Հայաստանի աղետների դիմակայունության բարձրացման հարցերըԱռողջապահական ծառայությունների հասանելիության ընդլայնման հաջորդ փուլը կմեկնարկի 2027-ի հունվարիցԻրանը նշել է, որ կարող է հրթիռակոծել Եվրոպան12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՔննարկվել են ՀՀ-ի և Քենիայի աշխատանքի և բարեկեցության ոլորտներում համագործակցության հեռանկարներըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՔասախ գյուղում 31-ամյա տղամարդը մոպեդ է գnղացել (տեսանյութ)Բավարար առաջադիմություն ունեցող որևէ ուսանող պետք է դուրս չմնա բուհից․ Ժաննա ԱնդրեասյանԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվել դատարանՈւկրաինայի հարցով համաձայնագիրը կընդգրկի ամբողջ Եվրոպան. Դոնալդ ԹրամփԲոլորին կողմ եմ, ովքեր դեմ են կեղծվելիք սահմանադրությանը. ԻշխանյանԿԳՄՍՆ-ն նախատեսում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացնել պատմական Արտաշատ մայրաքաղաքի և Սյունիքի ժայռափոր բնակավայրերի հայտերըԱպօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերության կողմից վերականգնվել է պետությանը պատճառված 22.5 մլն դրամի վնասը
Քաղաքականություն

Հայաստանը վստահորեն քայլեր է անում դեպի բարեփոխումներ. Ղազախստանի Մաժլիսի պատվիրակության ղեկավարը՝ Հակոբ Արշակյանին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը նոյեմբերի 29-ին ընդունել է Ղազախստան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը:

Հակոբ Արշակյանը շնորհավորել է ներկաներին Հայաստանի և Ղազախստանի միջև բարեկամության ու համագործակցության պայմանագրի ստորագրման 25-ամյակի կապակցությամբ:

«Վստահ եմ, որ Ղազախստանի Հանրապետություն-Հայաստանի Հանրապետություն միջխորհրդարանական բարեկամության ներկայացուցչական խմբի այցը Հայաստան խթան կհաղորդի երկկողմ միջխորհրդարանական համագործակցության հետագա զարգացմանը»,- ասել է ԱԺ նախագահի տեղակալը:

Նա ընդգծել է, որ պատգամավորական բարեկամական խմբերի գործունեությունը կարող է դրական ազդեցություն ունենալ նաև օրենսդիր մարմինների տեսանկյունից կարևորագույն երկկողմ նախագծերի իրականացման վրա:

Դրական գնահատելով հայ-ղազախական հարաբերությունների դինամիկ զարգացումը՝ Հակոբ Արշակյանն իր երախտագիտությունն է հայտնել ղազախական կողմին այս տարվա մայիսին Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների նպատակով հարթակ տրամադրելու համար:

«Ուրախ եմ նշել, որ Ղազախստանը ողջունում է Հայաստանի ջանքերը՝ ուղղված Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատմանը, ներառյալ «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգը, որը նախաձեռնել է ՀՀ կառավարությունը, և որի նպատակն է նպաստել տարածաշրջանի բոլոր երկրների փոխշահավետ տրանսպորտային համագործակցությանը»,- նշել է Հակոբ Արշակյանը: Նա ընդգծել է, որ քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը լայն հնարավորություններ է բացում երկու երկրների օրենսդիր մարմինների միջև կառուցողական համագործակցության համար, ներառյալ միջազգային խորհրդարանական կառույցների միջոցով փոխգործակցության խթանումը:

Ղազախստանի Մաժլիսի Ղազախստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մուկաշ Իսկանդիրովը շնորհակալություն է հայտնել ջերմ խոսքերի և ընդունելության համար՝ ընդգծելով, որ այս այցը հիանալի հնարավորություն է քննարկելու համագործակցության օրակարգային հարցեր:

«Մենք հետաքրքրությամբ հետևում ենք Հայաստանի վարած քաղաքականությանը, տնտեսության զարգացման գործընթացներին: Հայաստանը վստահորեն քայլեր է անում դեպի բարեփոխումներ՝ ի շահ ժողովրդի բարեկեցության»,- ասել է Մուկաշ Իսկանդիրովը:

Հակոբ Արշակյանը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության ակտիվացմամբ՝ շեշտելով, որ 2024 թվականի ինն ամիսների ընթացքում այն կազմել է 71,5 մլն ԱՄՆ դոլար:

Կողմերը նշել են, որ առկա է չօգտագործված ներուժի իրացման պահանջարկ:

ԱԺ նախագահի տեղակալի դիտարկմամբ՝ Հայաստանը կարևորում է Ղազախստանի հետ նաև մշակութային և հումանիտար ոլորտում համագործակցության զարգացումը: Նա վերահաստատել է մեր երկրի պատրաստակամությունը՝ շարունակելու համատեղ ջանքերը խթանելու ռազմավարական համագործակցությունը:

Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի ղեկավար Վաղարշակ Հակոբյանը: