Դանիել Իոաննիսյանը Հայկ Կոնջորյանի եղբոր դեմ հաղորդում է ներկայացրել դատախազություն
Որ կարգալույծ քահանան է Վեհափառի փոխարեն օրհնելու ԱԺ անդրանիկ նիստը (տեսանյութ)
Երկրապահն իմ կյանքն ա. Սասուն Միքայելյանը՝ ԵԿՄ–ի հնարավոր լուծարման մասին (տեսանյութ)Իմ մահվան մասին լուրերը չափազանցված են. Արայիկ ՀարությունյանԳեղաշենում «Օպել» է այրվել
Զելենսկին հայտարարեց Ռուսաստանում նավթավերամշակման գործարանների և ռազմական օբյեկտների վրա մի շարք հարվածների մասին
Անչափահասի հնարավոր սեռական շահագործման գործով մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում. ՔԿ
Հայկը ի՞նչ կապ ունի այստեղ․ Արսեն Թորոսյանը՝ Կոնջորյանի եղբոր միջադեպի մասին (տեսանյութ)
Ովքե՞ր են Պուշկինի փողոցի «պատահական անցորդները». ինչպե՞ս են վարչապետի դուստրը, թաղապետը, շոուբիզնեսի դեմքերն ու բլոգերները «պատահաբար» հայտնվում նույն տեսախցիկի առաջ
Սևանա լճում 2 քաղաքացի հեծանվանավակով հեռացել են ափից. փրկարարները նրանց անվտանգ մոտեցրել են ափՖեյսբուքում խուլիգանություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Ողբերգական դեպք՝ Կիևյան կամրջի տարածքում. ականատեսներին չի հաջողվել կանխել 20-22 տարեկան երիտասարդի արարքը
Բացահայտվել է անչափահասին թրաֆիքինգի ենթարկելու դեպք. ՔԿԱրկածախնդիրներն այս գլոբալ խաղում երաշխավորված պարտություն են գրանցելու. Տիգրան ԱբրահամյանԼսել եմ, որ պարանով խաղի ժամանակ է խեղդվել. Հարևանները՝ 6-ամյա Մարիայի մшհվան մասին (տեսանյութ)
«Հրաշագործ մանչուկը». Կարո Կիրակոսյանի հեքիաթը՝ Հրանտ Թոխատյանի ընթերցմամբ. հեքիաթային սյուժեի գլխավոր հերոսները հեղինակի թոռներն են
Վայքում մինչև ժամը 16:00-ը ջուր չի լինիԻնչու էս ամառվա շոգին Աննա Հակոբյանը վդռուգ սկսեց շրջանառել կանանց ընտանեկան բռնությունների հարցը. փորձագետ 2026 թվականի առաջին կիսամյակում Շիրակում սպանության դեպք չի արձանագրվել․ ՆԳՆԱԺ-ում լրագրողների մասնագիտական գործունեության «նոր և աննախադեպ խստացումներն ու սահմանափակումները» գործում են 2021-ից. ՌուբինյանԻՀՊԿ-ն հայտարարել է Հորմուզի նեղուցում երեք նավերի վրա հարձակման մասին
Իր տնից ձերբակալվել է ՀՅԴ անդամ Արա Նախշքարյանը
Առաջիկա օրերին անձրևներ են սպասվումԳեղարվեստական լուսավորություն կստանան Հաղթանակ զբոսայգու գլխավոր մուտքի կամարն ու հարակից պատերըԻնչ ունեցվածք ունի ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պարտականությունները կատարող Խաչատուր Պողոսյանը. «Ժողովուրդ»Պակիստանում ջրհեղեղի հետևանքով կա 109 զոհ և 362 վիրավորՈվքեր են ուզում դառնալ հանձնաժողովների նախագահներ. ՔՊ-ում թեժ պայքար է. «Ժողովուրդ»Ժամը 10:00-17:00-ը լույս չի լինիՃապոնիայում ուժգին երկրաշարժի հետևանքով կան զոհեր և անհետ կորածներՍևանա լճից ջրառի ծավալը պատմական նվազագույնի է հասել«Ուժեղ Հայաստանը» Սամվել Կարապետյանի հետ կհստակեցնի ԱԺ առանցքային պաշտոնների բաշխումը. «Ժողովուրդ»Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի գործով առերեսումներ են սպասվում․ 5 մեղադրյալներն ազատության մեջ են. «Ժողովուրդ»Սաուդյան Արաբիան պատասխան հարվածներ է հասցրել Իրաքում գտնվող աշխարհազորայինների դիրքերինԱԺ օթյակում լրագրողներին կարգելեն նկարահանել դահլիճը․ նոր սահմանափակումներ. «Ժողովուրդ»Սա այլևս անջնջելի խարան է. Ռուբեն Մելիքյանը՝ Վեհափառի գործի մասինԻրանը հարվածել է Հորդանանում գտնվող ամերիկյան ռազմաբազային չորսօրյա հրադադարից հետոՎրաստանը պատրաստվում է C և B հեպատիտի ծրագրերի միջազգային վավերացմանըԻրանը պահանջել է, որ Ուկրաինան փոխհատուցի նավի հետ կապված միջադեպի վնասըՊՆ-ն հերքում է․ զինծառայողի՝ ծեծի ենթարկվելու վերաբերյալ տեղեկությունները սուտ ենՓաշինյանի կառուցած թակարդի գինը պատրաստվում են վճարել Հայաստանի պետությունն ու ժողովուրդը․ ԱնանյանԻրանից և այլ երկրներից դեպի Երևան մի շարք չվերթեր են չեղարկվել․ Սպուտնիկ ԱրմենիաԳերեզմանատնից գողացել են 350 հազար դրամ արժողությամբ խնկամանը՝ իր մոմակալներովԴաժան ծեծի է ենթարկվել 19 ամյա ժամկետային զինծառայող․ իրավապաշտպանՎեհափառի և 6 եպիսկոպոսների գործն ուղարկվել է դատարանԱռանց տիտղոսների, բայց միլիարդներով. Ռեալը համաշխարհային ռեկորդ է սահմանելԳյուղատնտեսության անկումը 2026-ին հասել է 12 տոկոսի․ ԱռաքելյանՄովսես Հարությունյանն ազատվել է ԱԺ նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնիցԼիբանանի վրա Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 4333-իՃապոնիայում 7,1 մագնիտուդով երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 100 հետցնցումԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է զինծառայողների հետ՝ քննարկելով ծառայության պայմաններն ու կարգապահությունը
Սպորտ

Կանցկացվի «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը

ԿԳՄՍ նախարարությունը մեկնարկում է «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը, որի նպատակն է խրախուսել և մեծարել ընթացիկ տարում նվաճումներ կամ նշանակալի հաջողություններ գրանցած, ինչպես նաև իրենց մրցելույթներով ՀՀ ճանաչելիության և հեղինակության բարձրացմանը, պետական խորհրդանիշների, ազգային արժեքների հանրահռչակմանը նպաստած հայ մարզիկներին և մարզիչներին: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Մրցույթի հաղթողները որոշվելու են նախարարության կողմից հավատարմագրված մարզական լրագրողների քվեարկության արդյունքների համադրմամբ: Լրագրողներն իրականացնելու են փակ, գաղտնի քվեարկություն:

Մրցույթի կազմակերպչական աշխատանքներն իրականացնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի  նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովը, որի կազմում ընդգրկվում են ԿԳՄՍՆ-ի, «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե» իրավաբանական անձանց միության և մարզական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հանձնաժողովը ձևավորվում է մինչև յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 10-ը:

Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ հավաքականներում ընդգրկված մարզիկները և մարզիչները: Մրցույթի մասնակիցների առաջադրումը որոշվում է հետևյալ ընթացակարգով՝

Մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 18-ը ներառյալ նախարարությունը հանձնաժողովին է ներկայացնում մրցույթի մասնակից մարզիկների և մարզիչների անվանացանկերը (օլիմպիական և ՄՕԿ-ի կողմից ճանաչված ոչ օլիմպիական, ինչպես նաև պարալիմպիկ, սուրդլիմպիկ մարզաձևերից), որոնք ընթացիկ տարում ունեցել են նշանակալի մարզական հաջողություններ և նվաճումներ՝ Oլիմպիական, պարալիմպիկ, սուրդլիմպիկ խաղերում, աշխարհի և Եվրոպայի մեծահասակների և երիտասարդների առաջնություններում, եվրոպական խաղերում, շախմատի համաշխարհային օլիմպիադայում և համաշխարհային ունիվերսիադայում, ՄՕԿ-ի կողմից ճանաչված ոչ օլիմպիական մարզաձևերից՝ աշխարհի և Եվրոպայի մեծահասակների և երիտասարդների առաջնություններում, գրավել են մրցանակային տեղեր, խաղային մարզաձևերում ցուցաբերել են թիմային հաջողություններ:

Անվանացանկերում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետությունը լավագույնս հանրահռչակած մարզիկները, որոնք իրենց մրցելույթներով Հայաստանն ու հայ ժողովրդին ավելի ճանաչելի են դարձրել, նպաստել են ՀՀ հանրահռչակմանը և Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդմանն ու զարգացմանը:

Անվանացանկերում ընդգրկվում են այն մարզիչները՝  գլխավոր, ավագ, երկրորդ և անձնական, որոնց սաները տվյալ տարում ունեցել են առավելագույն նշանակալի մարզական հաջողություններ և նվաճումներ:

Հանձնաժողովին ներկայացված անվանացանկերը պետք է պարունակեն առաջադրվող թեկնածուների լրիվ ցուցակը և համապատասխանեն լավագույնների ընտրության հետևյալ անվանակարգերին՝

ա. լավագույն 3 մարզիկներ,

բ. լավագույն կին մարզիկ,

գ. հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ,

դ. լավագույն թիմ (խաղային մարզաձևեր և շախմատ),

ե. լավագույն երիտասարդ մարզիկ,

զ. վերադարձ մեծ սպորտ և/կամ հայտնություն,

է. Հայաստանի Հանրապետությունը լավագույնս հանրահռչակած մարզիկ,

ը. լավագույն մարզիչ,

թ. հանդիսատեսի համակրանք (առցանց քվեարկությամբ):

Ըստ յուրաքանչյուր անվանակարգի՝ նախարարությունը հանձնաժողովին պետք է ներկայացնի մեկ անվանացանկ: Մրցույթի մասնակիցների անվանացանկերը  ստանալուց հետո հանձնաժողովը ստուգում է անվանացանկերում ընդգրկված անձանց համապատասխանությունը տվյալ անվանակարգերին: Ստուգված անվանացանկերը հանձնաժողովը տրամադրում է նախարարությանը մինչև 2024 թվականի դեկտեմբերի 19-ը ներառյալ:

Մրցույթի յուրաքանչյուր անվանակարգում հաղթողը պարգևատրվում է դրամական մրցանակով և հավաստագրով, իսկ «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի հաղթողը՝  հուշանվերով և հավաստագրով: Յուրաքանչյուր մարզիկ կարող է հաղթող ճանաչվել միայն մեկ անվանակարգում, հավասար միավորների դեպքում դրամական մրցանակը բաժանվում է մարզիկների միջև հավասարապես: