Ոստիկանապետը արդեն երկու շաբաթ լարված է պահում իր համակարգի կադրերին
ՀՀ Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը արդեն երկրորդ շաբաթն է կադրային փոխատեղումներ ու ազատումներ է իրականացնում: Մասնավորապես այսօր ոստիկանապետի հրամանով ոստիկանության մայոր Անդրանիկ Մելոյանն ազատվել է Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայրի պետի օպերգծով տեղակալի պաշտոնից և նշանակվել է Ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժնի պետի օպերգծով տեղակալ:
Ոստիկանապետի մեկ այլ հրամանով՝ Խորեն Բարխոյանը ազատվել է Ոստիկանության Շիրակի մարզային վարչության Մուշի բաժնի պետի պաշտոնից և նշանակվել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայրի պետի օպերգծով տեղակալ: