Արևմտյան Հալեպն անցել է թուրքամետ ուժերի վերահսկողության տակ
Սիրիական ընդդիմադիր խմբավորումները պաշտոնապես հայտարարում են Հալեպի նահանգի ողջ արևմտյան հատվածի գրավման մասին։
Սիրիական ընդդիմության հարձակման մասշտաբներն աճում են: Առաջատար զորքերը վերահսկում են արևմտյան Հալեպը:
48 ժամում Բաշար Ասադը կորցրել է ավելի քան 50 բնակավայր եւ 15 ռազմական անցակետ։
Ապստամբների գրոհային բրիգադները, որոնք հիմնականում բաղկացած են Սիրիայի և Թուրքիայի սահմանին բնակվող թուրքմեններից, ուղարկվում են համալիր գործողություն իրականացնելու Թել Ռիֆաթի և Հալեպի ուղղությամբ։
Հաղորդվում է ծանր տեխնիկայի տեղափոխման մասին։