Օկուպացված Արցախի Մեխակավան քաղաք տեղափոխվել է բնակվելու մոտ 200 անտուն ադրբեջանցի
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանձնարարականով այսպես կոչված «Մեծ վերադարձ» պետական ծրագրի համաձայն ադրբեջանցի անտուինների ևս մեկ խումբ մեկնել է օկուպացված Արցախի Մեխակավան քաղաք:
Այս փուլում 40 ընտանիք (200 մարդ) տեղափոխվել է Մեխակավան քաղաք: Նախկինում նրանք ժամանակավորապես տեղավորվել էին Բաքվի և Ադրբեջանի տարբեր շրջանների հանրակացարաններում, առողջարաններում, պիոներական ճամբարներում, անավարտ և վարչական շենքերում։
Ընտանիքները երախտագիտություն են հայտնել նախագահ Իլհամ Ալիևին, առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևային պետական հոգածության համար: