«Արտաշատ» բժշկական կենտրոնի մոտ հրդեհ է բռնկվել «Nissan»-ում. կան վիրավորներՔննարկվել է Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովի հետ համագործակցության ընդլայնումըԽոշոր ջրանջատման ընթացքում «Վեոլիա Ջուր»-ը միաժամանակ մի քանի տեխնիկական խնդիր է լուծել
Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը (ուղիղ)
Պատերազմը մեր ընտրությունը չէր, մեզ դրան դրդեց Հայաստանը. Ալիև
Այսօր ներկայացրել եմ վերաքննիչ բողոք Արթուրի կալանքի դեմ․ փաստաբան
ՀՀ ԱԳՄԱ նախարարի և ԵԱՀԿ գործող նախագահի համատեղ մամուլի ասուլիսը (տեսանյութ)Իրազեկում․ Տավուշի մարզում գործարկվելու է էլեկտրաշչակ44-ամյա տղամարդը պարբերաբար սեռական բռնության է ենթարկել 13-ամյա դստերը․ նա ձերբակալվել է
Բաքուն մեղադրում է Անկարային իր դեմ սոցցանցային արշավ իրականացնելու մեջ
Ռեփեր Navai-ին ձերբակալվել է ՂազախստանումԼուծումը այնպիսին պետք է լինի, որ սահմանի երկու կողմերում անկլավներ/էքսկլավներ չլինեն. և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում այս ըմբռնումը ավելի առարկայանում է. Փաշինյան
Առավել ակտիվ ենք գործելու Գագիկ Ծառուկյանին օգնելու հարցում. հայտարարություն
Պետք չէ ջղայնացնել. Փաշինյան ողջունեց Երևանի քաղաքապետարանի քանդման գործողությունները Աջափնյակում Մենք այստեղ ենք բարձրաձայնելու, որ չենք մոռանում և պայքարում ենք. Արտակ Բեգլարյան
«Զվարթնոց»-ում վերահսկողություն կիրականացվի, որ էբոլա վիրուսը Հայաստան չներթափանցի
Չեք կարող խոսել ժողովրդավարության մասին, երբ խոսում եք՝ «կզացնելու եմ», «սատկացնելու եմ», «ասֆալտին եմ փռելու», «ինչու չես զոհվել» բառապաշարով. ակցիաՄիրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանի հետ կարող է տարածքներ փոխանակվեն
Այսօր երեկոյան Բաքվից օդանավ է ժամանելու Երևան
Առաջիկա իմ ամենակարևոր անելիքը համարում եմ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վավերացումը. Փաշինյան
COP17. Երևանում որ փողոցներն են փակ լինելու հոկտեմբերի 15-ին և 16-ին. ՆԳՆ-ի հորդորըԿայացել է Արարատ Միրզոյանի և Իգնասիո Կասիսի առանձնազրույցը Զելենսկին պետք է հրաժարական տա. ՄասկԿկատարի՞ արդյոք Փաշինյանը ռուսական կողմի մյուս պահանջները. «Հրապարակ»Իսրայելի ռազմաօդային ուժերը և բանակը գրոհներ են սկսել Լիբանանի ուղղությամբ
Այսօր Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Դավիթ Մանուկյանի ծննդյան օրն է
«Պատռելու ենք ձեր դեմքը․․․ ցեղшսպшններ են դրանք»․ Կառավարության դիմաց բողոքի ակցիա է (տեսանյութ)Ուսանողական ցույցեր և բախումներ` Ալբանիայում. կան մի քանի տասնյակ վիրավորներԵ՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ»Ադրբեջանի և Չինաստանի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը«Մավրը» կատարեց իր գործը, սպասում ենք հաջորդ «մավրին». «Հրապարակ»Երևան-Արմավիր ճանապարհին 30-ամյա վարորդը «Kia Forte»-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինս տեղում մահացել էՍնանկացած նախկին թիկանապահը ուզում է Աբովյանի քաղաքապետ դառնալ․ «Ժողովուրդ»Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել Վորոնեժի մարզում գտնվող ռազմական օդանավակայանին Ինչ նվերներ է ստացել Անահիտ Ավանեսյանը. «Հրապարակ»Ինչու են Կոնջորյանի գործողությունների մասին տեղեկություններ ունեցող անձինք այժմ հրաժարվում նրա դեմ ցուցմունք տալուցԱյսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԱդրբեջանը Փաշինյանին ժամանակ է տվել․ «Հրապարակ»ՌԴ-ն «սև ցուցակ» է գցել ՔՊ-ական պատգամավորին. որն է պատճառը. «Ժողովուրդ»Փաշինյանի այցը գաղտնի՞ են պահում. «Հրապարակ»ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է ՀայաստանՈւժեղները հրաժարվել են գաղտնիության «դոստուպից». «Հրապարակ»ՔՊ-ն փորձում է փրկել վարկանիշը. «հարց լուծողներին» պատժիներ են սպասվում. «Ժողովուրդ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ»
Շաքի մտած ադրբեջանցու հարազատները հարցազրույց են տվել
Տիրադավների թիմը պառակտվել է. «Հրապարակ»Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. Աբովյան
Մամուլ

Իմ ժամանակ քաղաքապետարանին ասում էին` «հերանց տուն», հիմա` «պալիցեյսկի կառույց»․ Վարդան Ղուկասյան

«Հրապարակի» զրուցակիցը Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն է:

- Պարոն Ղուկասյան, տեղեկություններ կան, որ Գյումրու քաղաքապետի ընտրություններին Դուք էլ եք մասնակցելու:

- Էդ ինչի՞ց ես զարմանում որ:

- Չեմ զարմանում: Ի դեպ, Վարդան Ղուկասյանը` Դոգն էլ է հայտարարել մասնակցելու մասին, թեեւ անձամբ առաջադրվելու իրավունք չունի: Գուցե մտածել եք, որ երկու Վարդան Ղուկասյաններին կշփոթե՞ն ընտրողները:

- Է, ի՞նչ գիտեք, որ նրանից շփոթելու են` ինձ ձայն տան, գուցե իմ ձայները շփոթեն, իրեն տան: Հա, բայց …. ես էնքան բան եմ արել էս քաղաքի համար, որ… Մտածում եք՝ թեկնածություն եմ դնում, որ Դոգի՞ց ձայներ տանեմ, հա՞:

- Ի՞նչ խնդիրներ կան այս պահին Գյումրիում, իշխանությունն ասում է, որ միայն ՔՊ-ն ու ՔՊ-ական քաղաքապետը կարող են ծաղկեցնել քաղաքը, բայց գյումրեցիները մեզ հետ զրույցում ասում են, որ բազմաթիվ խնդիրներ կան:

- Մի օր որ եկաք Գյումրի, ես Ձեզ էնքան բաներ կասեմ, հիմա չեմ ուզում ծրագրերին անդրադառնամ, որովհետեւ, եթե ծրագրերին անդրադառնամ, ապա լուրջ մարդկանց ծրագրերը գողանում են:

- Բայց, օրինակ, եթե Դուք կրկին դառնաք քաղաքապետ, ի՞նչ փոփոխություններ կանեք:

- Ամենաառաջնային խնդիրը գիտե՞ք որն է: Իմ օրոք որ աշխատում էին, մարդիկ քաղաքապետարանին ասում էին` «հերանց տուն»: Հիմա ինձնից անցել է 12 տարի: Հիմա ասում են՝ «պալիցեյսկի» կառույց է, ո՞վ է ստեղծել: Գերմանացիների ժամանակ «պոլիցայներ» կային է, դրանց նման: Թուրքը խոզի մսից ինչ ձեւի է տրաքվում, էդպես Գյումրու քաղաքապետարանը` շենք-շինություն կառուցելուց: Բոլորին լցրել են դատարաններն ու դատախազությունները: Քաղաքապետարանը եթե չի նպաստում շենք-շինություն կառուցելուն, ուրեմն էդ քաղաքապետերին մորթել է պետք: Համար առաջին խնդիրը դա է: Վերականգնել այն անդունդը, որը ստեղծվել է ժողովրդի ու քաղաքապետարանի միջեւ: Էն ժամանակ ես եկա` վերացրի էդ ամենը, մարդիկ էդ սկզբունքով էին առաջնորդվում: Հիմա որ նորից եկա, դա եմ վերականգնելու:

- Ի՞նչն եք վերականգնելու:

- Այսինքն` խիղճն եմ վերականգնելու՝ առաջին հերթին: Էն, որ ասում են՝ օգնեցեք, բալա ջան, տեր եղեք, այ, դրա համար եմ ուզում գալ:

- Ի՞նչ կարծիք ունեք հնարավոր թեկնածուների մասին:

- Նրանցից ոչ մեկին չեմ ճանաչում, գյումրեցիներն էլ չեն ճանաչում, հլը մեկի անունն ասեք՝ տեսնեմ, սաղ անծանոթ են:

- Իշխանությունները մինչեւ հիմա Կարեն Սարուխանյանի մասին էին ասում, հիմա արդեն վստահ չեն:

- Նա ո՞վ է, կյանքում որտե՞ղ է աշխատել, ի՞նչ է արել: Քաղաքի համար ի՞նչ է կառուցել, լավ` իրա տան համար: Իրա տունը գոնե ի՞նչն է սարքել` տան զուգարա՞նը, «ունիվալնի՞կը», գոնե էդ մարդիկ, ում անունները տալիս են, սարքած կա՞ն: Թե ոնց կարելի է դրանց վստահել:

- Իսկ գյումրեցիներն ի՞նչ տրամադրություններ ունեն: Դուք ունե՞ք շանսեր:

- Ամենաանապահով խավը Գյումրիում է ապրում: Ի՞նչ տրամադրություններ պետք է ունենան, եթե էս ժողովրդի վիճակը սա է: Գյումրին Հայաստանի երկրորդ քաղաքն է, բայց ապրում է դպրոցական տուրիզմով: Այսինքն` երկու ամսով է այդ տուրիզմը, հարուստները Երեւան են գնում: Գյումրու տուրիզմից են գիշեր-ցերեկ խոսում, բայց երկու ամսով է էդ տուրիզմը: Հիմա եկեք նայեք` խանութներ, սրճարաններ, լրիվ դատարկ են, չեն էլ աշխատում: Մարդ կա՝ Գյումրիում 10-15 բիզնես ունի, ոչ մեկը չի աշխատում էսօր: Դռները փակ են, չեն աշխատում: Սա արդեն գոյատեւել էլ չէ:

- Բալասանյան դաշինքին ինչո՞ւ Փաշինյանը գահընկեց արեց, ի՞նչ եք կարծում:

- Ի՞նչ ասեմ, թող դրանք էլ դնեն, տեսնեն իրենց ձայները, տեսնեն՝ ովքեր են իրենք: Ես չգիտեմ՝ ինչու հեռացրեց իշխանությունը: