Վրաստանի կառավարությունը հայտարարել է ԵՄ-ին անդամակցելու բանակցությունների դադարեցման մասին
Վրաստան հրաժարվում է Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցություններից մինչև 2028թ․-ի վերջը: Այս մասին հայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Մենք որոշեցինք Եվրամիության հետ բանակցություններ սկսելու հարցը օրակարգ չդնել մինչև 2028 թվականի վերջը։ Նաև մինչև 2028 թվականի վերջ մենք հրաժարվում ենք ԵՄ բյուջետային ցանկացած դրամաշնորհից»,- ասել է վարչապետը և հավելել, որ 2028թ․-ի վերջին Վրաստանը տնտեսական տեսակետից պատրաստ կլինի սկսել ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, որպեսզի դա տեղի ունենա մինչև 2030թ․-ը։